ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրում են Ղարաբաղում սրման մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vedomosti.ru-ն գրում է, որ Ռուսաստանը «շարունակում է բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապված ադրբեջանական զորքերի կենտրոնացվածության հետ վտանգավոր իրավիճակի մասին հայտարարություններին։ «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության քաղաքականությունը շարունակվում է: Այդ գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանք սկսելու իր մտադրությունը», - Փաշինյանի խոսքերն է փոխանցել  ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կանխել սրացումը։

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի ղեկավարության մեղադրանքներն անվանել է «սուտ քաղաքական շահարկում»։ «Տարածաշրջանի անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի կողմից շարունակվող ռազմաքաղաքական սադրանքներն են, հայկական կողմի շարունակվող պահանջներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։  Նաև կոչ է արվել դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք «հակառակ իրենց պարտավորություններին դեռևս մնում են»։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը չի հերքում զորքերի տեղաշարժը Ղարաբաղի մոտ, բայց դա բացատրում է զորավարժություններով։

Օգոստոսի վերջից Բաքուն և Երևանը միմյանց մեղադրում են գնդակոծության մեջ։ Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած վերջին զինված բախման արդյունքում հայկական Սոթք գյուղի տարածքում չորս հայ զինծառայող է զոհվել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ներկայիս իրադարձություններն ինտեգրված են սրացման նախորդ փուլերի տրամաբանությանը, ասել է Միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը։ «Ոչ ոք հենց այնպես զորք չի տեղափոխում։ Բաքուն ցուցադրում է իր մարտունակությունը, ուստի հնարավոր է Ադրբեջանի ղեկավարության կողմից իր զինված ուժերի օգտագործումը Հայաստանի դեմ։ Իրավիճակը վտանգավոր է»,- ասել է փորձագետը։

Սիլաևը բացատրել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից որպես Ադրբեջանի մաս ճանաչող համաձայնագրի բացակայությունը և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայ բնակչության իրավական կարգավիճակի հստակեցումը շարունակում են մնալ իրավիճակի կանոնավոր սրման հիմնական գործոնները։ «Հայաստանը չի հրաժարվում խաղաղության պայմանագրի ստորագրումից, այլ նաև ցանկանում է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության կենսապայմանների, նրանց իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ»,- ընդգծել է փորձագետը։ Միաժամանակ, Ադրբեջանը հայտարարում է իր պատրաստակամության մասին նրանց տրամադրել նույն իրավունքները, ինչ իր քաղաքացիներն ունեն, բայց չի հստակեցնում դրանք, օրինակ չի խոսում մայրենի լեզվով սովորելու իրավունքի մասին։ Այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի դեէսկալացիայի, այժմ շատ թույլ են, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular