ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին կանչում են ՆԱՏՕ. որքանո՞վ է դա լուրջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru–ն գրում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին»,- գրել է Ֆելինգերը X–ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ավելացրել է նաև «պաշտպանել Հայաստանը» արտահայտությունը և ուղերձում նշել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ակկաունտը։

Իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ասել է, որ դաշինքում ոչ ոք իր երկրին միանալու կոչ չի արել, բայց Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունն այդ կազմակերպության հետ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերությանը, ապա դա առաջին տարին չէ, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ ենք շարունակել այդ գործընթացը»,- ասել է Կոստանյանը։

Հարկ է նշել, որ Ֆելինգերի խոսքերի հետևում հազիվ թե որևէ բան լինի։ Այդ կերպարը նախկինում պահանջում էր, որ Բրազիլիան բաժանվի մի քանի պետությունների, քանի որ աջակցում է Ռուսաստանին։ Նա ԲՌԻԿՍ–ն անվանել է «չարիքի առանցք»։

Իսկ մինչ այդ նույն Ֆելինգերն ասում էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես պետք է բաժանվեն որպես «ապագաղութացման» մաս։

Դե, իսկ  «հանձնաժողովը», որը նա ղեկավարում է, կապ չունի ՆԱՏՕ-ի կառույցների հետ։ Դրա անունը երբեմն թարգմանվում է որպես ՆԱՏՕ-ի «ընդլայնում» երբեմն էլ «զարգացում», բայց այդ ավստրիացի առաջնորդը պետք է ինչ-որ կերպ իրեն անվանի:

Այնուամենայնիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է Գյունթեր Ֆելինգերին հստակ արտահայտվելու առիթ տվել։ Նա La Repubblica-ի իտալական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի անվտանգության կախվածությունը Ռուսաստանից սխալ է։ Նրա կարծիքով այժմ Ռուսաստանի Դաշնությունը, նույնիսկ եթե ցանկանա էլ, չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Ըստ Փաշինյանի ռուս գործընկերներն ասում են, որ արևմտյան երկրները դրդում են Երևանին «միջոցներ ձեռնարկել ուղղված Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն»։ Բայց ճիշտ հակառակն է և «Ռուսաստանն ինքն է լքում Հարավային Կովկասն այն քայլերի ուժով, որոնք անում է կամ չի անում», ասել է Հայաստանի վարչապետը։

Խոսքն առաջին հերթին Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին է։ Դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող ճանապարհը փակվել էր անհայտ անձանց կողմից, ովքեր իրենց անվանում են Ադրբեջանի էկոակտիվիստներ: Երևանը պնդում է, որ իրավիճակը խոչընդոտում է տարածաշրջան գազի, էլեկտրաէներգիայի և սննդի մատակարարմանը, և իշխանությունները քննադատում են ռուսական խաղաղապահ առաքելությանը ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

Այնպես որ, Հայաստանի վարչապետի նման հայտարարություններից հետո, զարմանալի չէ, որ ամենատարբեր գործիչները գործի են անցել։ Եվ չի կարելի բացառել, որ դրան հաջորդեն դաշինքի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular