ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին ինտենսիվ բանակցում են, թե ինչ պայմաններով է վերագործարկվելու Լաչինի միջանցքը. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ Ակնայից Ստեփանակերտ պետք է մուտք գործի ոչ թե ռուսական կողմի մեքենան, կլինի խաղաղապահի, թե Կարմիր խաչի, այլ ադրբեջանական Կարմիր մահիկի. Այդ պնդումները հնարավոր է եղել կանխել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Աղդամից (Ակնա) Ստեփանակերտ է հասել ռուսական հումանիտար օգնությամբ լի բեռը:

«Ինչ վերաբերում է սիմվոլիզմին, ապա եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո Կարմիր Շուկայով եւ Շուշիի հատվածով ադրբեջանական շարասյուներ էին մուտք գործում Արցախի տարածք, մոտավորապես 40-45 կմ Արցախի տարածքով շարժվում եւ այնտեղից մուտք գործում Շուշիի հատված: Այսօր դա չկա: Այսինքն ուզում եմ ասել, որ դժվար է ասել, որ դա նախադեպ է եւ մշտական բնույթի  պրոցես է լինելու»,-ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ Արցախի տեղեկատվական շտաբը ընդգծել է, որ սա տեղի է ունեցել Ռուսաստանի հայտնի նխաձեռնության շրջանակներում. «Սա եղել է այնտեղից մուտք Ակն-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ, ինչը ենթադրում է որոշակի կարճ ժամանակ հետո նաեւ Լաչինի միջանցքի  վերագործարկում:  Կարեւոր է, թե ինչպես պետք է տեղի ունենա վերագործարկումը, ինչ դետալներով պտք է իրականացվի: Արդյոք դա վերաբերում է միայն Կարմիր խաչին, ռուսական խաղաղապահներին, որոնք տարբեր փուլերում ապրանքներ էին տեղափոխում Արցախ: Դա վերաբերելու է նաեւ շարժերի վերականգնմանը, թե ոչ:

Այսինքն կա բանակցային փաթեթ, որն այս պահին էլ քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի վերագործարկումը», - նշեց պատգամավորը:

Նա ասաց, թե ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս պահին, որ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը:

Պատգամավորի խոսքով` Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը: «Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», - նշեց Աբրահամյանը:

Նա ասաց, թե բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular