ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ պաշտոնից ազատել է պետական պահպանության ծառայության պետ, գեներալ մայոր Սարգիս Հովհաննիսյանին և նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նրա տեղակալ Արթուր Գասպարյանին։ Կառավարությունը մինչ այս պահը որևէ կերպ չի մեկնաբանել Սարգիս Հովհաննիսյանի պաշտոնանկությունը, թեև ներքին խողովակներով և իրենց ենթակա լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածում, թե դեպքը կապված է հենց նույն օրը տեղի ունեցած հրավառությունների հետ։

Հիշեցնենք, որ Դվին հյուրանոցի մոտ չափազանց ուժգին հրավառություն էր եղել, ինչն արգելված է օրենքով, և քաղաքի մի մասի բնակիչները ցնցվել էին հատկապես վախից։ Ի դեպ Դվին հյուրանոցը գտնվում է հենց Պռոշյանի առանձնատների մոտ, որտեղ էլ բնակվում է Նիկոլ Փաշինյանը, իսկ վերջինս սովորություն ունի երեկոներն առնչվել ալկոհոլի շշի հետ և չի բացառվում, որ այդ օրը ևս լրջորեն ահաբեկվել է հրավառության ձայներից և հապշտապ որոշում կայացրել իր թիկնազորի պետին պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Սակայն ՔՊ մեր աղբյուրները նշում են, որ Սարգիս Հովհաննիսյանի ազատումն ամենևին էլ հրավառության հետ կապված չէ, Փաշինյանը տևական ժամանակ վախեր ունի հատկապես իր վերջին հակառուսական դեմարշներից հետո, որ իրեն և ընտանիքի անդամներին կարող են վնասել, ուստի և չի վստահում այլևս ոչ մեկի, անգամ իրեն ամենամերձավոր կանգնած մարդկանց՝ այդ թվում Սարգիս Հովհաննիսյանին։

Ըստ որոշ աղբյուրների՝ նա նույնիսկ տեղեկություն է ստացել, որ Հովհաննիսյանը վերջերս ինչ-ինչ կասկածելի մարդկանց հետ հանդիպումներ է ունեցել, փորձել է այդ մասին անձամբ ճշտել, սակայն փոխարենը հերքում է ստացել։ Նստվածքը, սակայն, ամենևին էլ չի անցել, և Փաշինյանը, հրավառությունն ընդամենը պատրվակ բերելով, ազատվել է Սարգիս Հովհաննիսյանի ծառայություններից։

Գայանե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular