ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանը՝ Երանոսյանի մասին. «Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր». «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի բարեկամների ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների միջեւ անցած կիրակի գրանցված ծեծկռտուքը երեկ վերածվեց կրակոցների, որի արդյունքում երեք մարդ տեղափոխվեց հիվանդանոց։

Այս դեպքի առնչությամբ զրուցեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը։

– Պարոն Բաբայան, հավանաբար լսել եք, որ Ջրառատում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղապետի բարեկամի ու ձեր համակրի միջեւ, հնչել են կրակոցներ։ Միջադեպի մի կողմում Լեւոն Երանոսյանի եղբայրը, բարեկամներն են կանգնած։ Դուք նրանց ճանաչո՞ւմ եք։

– Ես երբ նրանց ճանաչել եմ, նրանք լեզու չեն ունեցել։ Եվ նրանց այս վարքը ինձ համար զարմանալի է։ Իրենց տվել են այդ լեզուն։ Եթե նա լինի շարքային քաղաքացի, կուլ է տալու այդ լեզուն։

– Իշխանություննե՞րն են նրան նման հնարավորություն տվել։

– Իհարկե, միանշանակ։ Ես որքան նրան գիտեմ, նա անլեզու է։ Ես նրան լավ չեմ էլ ճանաչում, նա ինձ մոտ չի ծառայել, եղել է 5-րդ բրիգադի ծառայող։ Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր։

Ես կարծում եմ, որ իշխանությունը եթե ցանկություն ունենա լռեցնել, կլռեցնի նրանց։ Բայց եթե չի լռեցնում, ուրեմն ինչ-որ կերպ մասնակից է։ Որեւէ անհատ չի կարող Հայաստանում առանց իշխանությունների թույլտվության նման քայլի գնալ։ Դա բոլորս էլ հասկանում ենք։ Այդ մարդիկ երեք օր առաջ կռվել են ու հիմա շարունակում են, ուրեմն իշխանության կողմից դաբրո ունեն։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular