ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն շարունակում է աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը (ուղիղ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 12-ին շարունակում է աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը: ԱԺ-ն քվեարկեց եւ ընդունեց նախորդ օրը քննարկված նախագծերը:

Ընդունված նախագծերի թվում էր «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը: Սեպտեմբերի 11-ի նիստին անդրադառնալով նախագծին` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել էր, որ Հայաստանի Սահմանադրության՝ 1995 թվականի խմբագրության մեջ նշվում է, որ մահապատիժը և դրա վերացումը կարող է կիրառվել բացառապես որպես պատիժ առավել ծանր հանցագործությունների համար, այնուհետև Հայաստանը, դառնալով ԵԽ անդամ, անցել էր մահապատժից հրաժարվելու գործընթացին:

Նշենք, որ Հայաստանը 2006 թվականին ստորագրել էր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, սակայն, մինչ օրս այն չի վավերացրել:

Խորհրդարանը 20 րոպե ընդմիջումից հետ կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: 16:30-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է:

Ընդհանուր առմամբ, այս քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 47 հարց:

Մասնավորապես, օրակարգում են հետեւյալ հարցերը.

-              Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկություն,

-              «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

-              «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

-              Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

-              «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, եւ այլ հարցեր:

Օրակարգի մանրամասներն՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular