Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Մանե Թանդիլյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան՝ քաղաքական գծով պատասխանատուի հետ։ Քննարկվել են Երեւանի ընտրություններին առնչվող հարցեր։ Այս հանդիպումն ուշագրավ է նրանով, որ օրեր առաջ էլ Մանե Թանդիլյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։
Մեր տեղեկություններով՝ Երեւանի ընտրությունների այլ թեկնածուների հետ նման հանդիպումներ չեն եղել։ Կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքն աջակցում է կամ գոնե փորձում է հարաբերություններ կառուցել նաեւ ընդդիմադիր ուժերի հետ, ինչը նշանակում է, որ չեն բացառում, որ Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում