ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտվողականության համախտանիշի ծանր դրսևորումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերօրյա իրողությունները ձևավորվում են նաև այն համատեքստում, թե ընդհանրապես ինչ մտածողություն, իրադարձությունների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն մարդիկ։ Այս տեսանկյունից էական նշանակություն ունի հանրության հոգեբանական վիճակը, քանի որ, ըստ էության, դրանից են կախված նաև մարդկանց հետագա գործողությունները։ Ուստի, դժվար է պատկերացնել այնպիսի մի իրադրություն, երբ հուսալքված ու բարոյալքված հասարակությունը կարողանա հաղթանակներ տանել։ Ու պատահական չէ, որ հակամարտությունների ընթացքում շատ է կարևորվում հակառակորդի վրա հոգեբանական ներգործություն ունենալու հանգամանքը։ Իսկ մյուս կողմից էլ՝ կարևոր է պատրաստ լինել ցանկացած սցենարի զարգացման հնարավորության։

Պատահական չէ, որ չինացի ստրատեգ Սուն Ցզին իր «Պատերազմի արվեստը» գրքում հատուկ նշում է, որ հաղթանակած ռազմիկները սկզբում հաղթում են, իսկ հետո գնում են պատերազմի, իսկ պարտված ռազմիկները սկզբում գնում են պատերազմ և հետո ձգտում են հաղթել: Բայց պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ հուսալքված բանակները կամ հանրությունները արագ դուրս են գալիս ծանր վիճակից ու կարողանում են նոր հաղթանակներ կերտել։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ մի դեպքում՝ այդ նույն մարդիկ պարտվածի վիճակում են, իսկ մյուս դեպքում՝ հաղթողի։ Խնդիրը նրանց մտածողությունն է. երբ երկիրը կամ բանակը ղեկավարում է այնպիսի անձնավորություն, որը կարող է հաղթանակի ու հզորության հույս ներշնչել, ապա անհաջողությունը փոխվում է հաջողության։ Պարտությունը վերջնական դատավճիռ չէ, ոչ էլ վերջնական է հաղթանակը։ Կարևորը չհիասթափվելն է, պարտվածի վիճակի հետ վերջնականապես չհարմարվելն ու մշտապես ելքեր փնտրելն է։

Ընդ որում, պարտությունը կարող է խթան դառնալ հետագա հաղթանակների համար, եթե դասեր քաղվեն դրանից ու հետևություններ արվեն։ Օրինակ՝ Ռուսաստանի ցար Պետրոս Մեծը, որ մեկը մյուսի հետևից սկզբում պարտություն էր կրում շվեդներից, դասեր քաղելով այդ պարտություններից՝ տարիներ անց կարողացավ այնպիսի հաղթանակներ կերտել, որ ռուսական պետության համար ճանապարհ բացվեց դեպի Բալթիկ ծով։ Բայց եկեք նայենք այսօրվա մեր հասարակության վիճակին։ Մեր հայրենակիցների մի զգալի մասը կա՛մ համակերպվել է առկա իրավիճակի հետ, մինչև վերջ հիասթափվել, կա՛մ էլ ընդհանրապես անտարբեր է այնպիսի առանցքային հարցերի հետ կապված, թե ինչ կլինի երկրի, հայրենիքի ու ժողովրդի հետ, կարևորն այն է, որ իրենք այսօր տաքուկ ու ապահով նստած են իրենց տներում։

Թերևս դրանով է պայմանավորված, որ եթե տարիներ առաջ սահմանին որևէ միջադեպ էր տեղի ունենում կամ հակառակորդը փոքր-ինչ լարվածություն էր հրահրում, շատ մեծ աղմուկ էր բարձրանում, իսկ ներկայում գրեթե ամենօրյա կտրվածքով միջադեպեր, վիրավորներ ու կորուստներ ենք ունենում, որոնք դարձել են «սովորական», ու, ինչպես ասում են, «ձայն բարբառոյ յանապատի»։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ։ Կամ՝ երբ համացանցում տեղեկատվություն է հայտնվում, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացնում Հայաստանի ու Արցախի սահմանների մոտ, հանրության շրջանում միանգամից ասոցացիաներ են առաջ գալիս, որ հակառակորդը նոր պարտություն է պարտադրելու մեզ, ու գրեթե ոչ ոքի մտքով էլ չի անցնում մտածել նաև հաղթանակի մասին։ Այս ամենը ոչ միայն տարիների ընթացքում մեր հասարակության գիտակցականության վրա կատարված մեծածավալ բացասական աշխատանքի արդյունք է, այլև մյուս կողմից՝ գալիս է ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, որ եթե չզիջենք ու հակառակորդի պահանջները չկատարենք, ապա մեզ ավելի մեծ աղետ է սպասվում։

Ճիշտ ինչպես Փաշինյանն էր ժամանակին հիմնավորում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել ու տարածքները հանձնել է, սակայն փոխարենը հազարավոր զինվորների կյանք է փրկել։ Նույնը վերաբերում է նաև այն «հիմնավորմանը», որ եթե ՀՀ-ն չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ, ապա նոր պատերազմն անխուսափելի է, որի արդյունքում էլ Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կհարձակվի ու կգրավի Հայաստանի տարածքները։ Պարտությունից դասեր քաղելու մտայնությունը մեզ մոտ բացակայում է։ Ու դրա հետ է կապված, որ մարդկանց շրջանում հոգեբանական վախեր կան, թե որն է լինելու հաջորդ զիջումը։ Իհարկե, փորձագետները չեն բացառում նոր պատերազմն ու ադրբեջանական նոր ագրեսիան՝ մանավանդ որ Ադրբեջանը շահագրգռված է իրավիճակը լարելու հարցում։ Բայց Արցախյան երկրորդ պատերազմից երկուսուկես տարի անց էլ մեր հասարակությունը պատրաստ չէ նոր պայքարի։

«Մտածեք խաղաղության մասին, ու ամեն ինչ լավ կլինի. ու կարևոր չէ, թե ինչ նոր կորուստներ կունենանք»։ Մոտավորապես սա է Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսությունը», որը, բացի անհիմն, պոպուլիստական ու մանիպուլ յատիվ լինելուց, աչքի է ընկնում նաև երկդիմությամբ։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ նշում է, թե իրավիճակը ծայրահեղորեն լարված է, բայց մյուս կողմից էլ ընդգծում է, որ իրենք հետևողականորեն ընթանում են խաղաղության օրակարգով։ Կարճ ասած՝ մտել ենք պարտությունների շրջապտույտի մեջ, և պատահական չէ, որ մեր հանրության գերակշիռ մասը համոզված է, որ այդ շրջապտույտից ելք չի կարող լինել, մինչև անգործունակ դարձած իշխանությունները չհեռանան, որովհետև նրանք նույնականացվում են միայն պարտության ու կապիտուլյացիայի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular