ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը հերթական անգամ տապալեց գործընթացը, ռազմաքաղաքական իրադրությունը պետք է գնահատել բավականին վտանգավոր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»:

Հանրության մեջ հարցի վերաբերյալ տարակարծություններ եղան, «ինչու» հարցի շուրջ քննարկումները շատ էին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացնում է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները:

«Ի սկզբանե չի եղել Աղդամի ճանապարհի բացումը, ոչ թե խորքում քննարկում է գնացել դրանով իսկ Լաչինի միջանցքի բացման հարցով, այլ ճիշտ հակառակը: Առաջնային խնդիր է դրված Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնումը: Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ հիմնական շարժը պետք է տեղի ունենա Աղդամից Ստեփանակերտ, Արցախի իշխանությունները, բնականաբար, դրան դեմ էին, որպես կոմպրոմիսային տարբերակ ռուսական կողմը ներկայացրել էր առաջարկ, որ ոչ թե Ադրբեջանի կողմից և ադրբեջանական հումանիտար բեռ մուտք գործեր Արցախ, այլ ռուսական Կարմիր խաչը, որ Ռուսաստանից մուտք էր գործել Ադրբեջան, կարող էր սիմվոլիկ մեկ բեռնատարով մուտք գործել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան: Դրանից հետո Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվեր այն չափով, որ գոնե հնարավոր դառնար մեծածավալ բեռների տեղափոխումը ռուս խաղաղապահների միջոցով: Ադրբեջանը սկզբում տվել էր իր համաձայնությունը, ռուսական կողմը դա ներկայացրել էր Արցախի իշխանություններին, համաձայնեցրել էր, բայց ավելի ուշ Ադրբեջանը փորձեց վերապահումներ մտցնել այդ առաջարկում, ինչի հետևանքով գործընթացը տապալվեց: Կարծում եմ, որ այդ տապալումն ակնհայտ էր և՛ ռուսական կողմի, և՛ պայմանական Արևմուտքի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար: Դրանով էր պայմանավորված, որ գործընթացի տապալմանը հաջորդեցին բավականին ակտիվ հայտարարությունները Լաչինի միջանցքի բացման մասով: Բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը տապալեց այդ գործընթացը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը:

Արցախը նոր նախագահ ունի: Կարո՞ղ ենք այնտեղ իրավիճակի դրական փոփոխության ականատեսը լինել: «Նախ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, բացատրելով դա իր՝ արդեն իսկ անարդյունավետ աշխատանքով, հանրության՝ իր նկատմամբ ունեցած անվստահությամբ և մի շարք այլ մոտեցումներով: Ստեղծված իրավիճակում Արցախը կանգնել էր փաստի առաջ, և պետք էր արագ անցկացնել նախագահական ընտրություններ: Արցախի Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում հնարավորություն է տալիս խորհրդարանի միջոցով ընտրել նախագահ:

Կոնսենսուսային թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր, որն Արցախում հասարակական-քաղաքական ուժերի հիմնական ընտրությունն էր: Խորհրդարանական հինգ ուժերից չորսը ներկայացրեցին նրա թեկնածությունը, հինգերորդ ուժն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը, և արդյունքում առաջին փուլով հնարավոր եղավ Արցախում նախագահ ընտրել: Սա կարևոր էր այն տեսանկյունից, որ օր առաջ Արցախում այդ ընտրությունը պետք է տեղի ունենար: Չնայած մինչ այդ կար պաշտոնակատար, բայց ակնհայտորեն անցումային ժամանակահատվածը պետք է կարճ լիներ: Արցախում իրադարձությունները վայրկյան առ վայրկյան են զարգանում, և այս իրավիճակում առաջնահերթ էր ներքին կայունության և պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովումը, հետո նաև մյուս առաջնահերթությունների աստիճանական լուծում: Այս տեսանկյունից կարևոր է, որ այդ ընտրությունն արագ տեղի ունեցավ, և առաջին հերթին այն պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալու տեսանկյունից»,- նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանում և Արցախում սահմանային զորաշարժն արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում է: «Այս պահին էլ Հայաստանի և Արցախի ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ բավականին սուր: Իրադարձությունների զարգացման և Ադրբեջանի հնարավոր քայլերի տարբեր վարկածներ կան: Ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությունը պետք է գնահատել բավականին վտանգավոր: Հարձակում կամ ագրեսիա կարող է լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղությամբ, կարող է նաև տեղի ունենալ միաժամանակ: Բավականին կարճ օրեր կան միջազգային հիմնական դերակատարների համար միջամտելու, իրենց ազդեցությունն օգտագործելու և այդ բախումը կանխելու համար»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular