ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք այս ընտրությունները դիտարկում ենք որպես պատերազմի եւ խաղաղության ընտրություն. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այս ընտրությունները դիտարկում ենք որպես պատերազմի եւ խաղաղության ընտրություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

«Այս ընտրությունները օգտագործում ենք, որպեսզի իշխանափոխություն իրականացնենք եւ ապահովենք անվտանգություն եւ իրական խաղաղություն: Արդար ընտրություններով այս իշխանությունը որեւէ շանս չունի վերարտադրվելու: Կեղծիքների դեպքում մեզ տանելու է քաղաքական ցնցումների եւ պատասխանատվությունն իր վրա է մնալու: Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»,- նշեց Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով՝ այսօր երկիրը կանգնած է Երեւանի եւ Էրիվանի միջեւ ընտրության առաջ.

«Այս իշխանությունների վարած քաղաքականությունը բերում է Էրիվանյան իրականության, որին մենք դեմ ենք: Փաշինյանը գիտի, որ ցանկացած այլ իշխանության պարագայում դատվելու է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ է գործել: Որպեսզի չդատվի, ինքը հասկանում է, որ պետք է ստեղծվի մի իրավիճակ, որ ինքն է մնում իշխանության կամ Հայաստանը չի լինում, ապա չի լինի դատող սուբյեկտը, որովհետեւ դատավճիռները պետության անունից են կայացվում, իսկ եթե մնա իշխանության, ապա դրա համար անհրաժեշտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը, որովհետեւ ինքն այնտեղից է ստանում հնարավորություն: Թուրքիան Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձել է գործոն եւ ազդեցությունը թողնում է եւ՛ իշխանականների, եւ՛ ամբողջ քաղաքական պրոցեսների վրա: Փաշինյանն իր իշխանության պաշտպանությունն ակնկալում է Թուրքիայից: Նա ակնկալում է, որ Արցախը Ադրբեջանին հանձնելիս դրա դիմաց ստանում է 29.800-ը՝ կադաստրի թղթով, բայց դա Թուրքիան ու Ադրբեջանը չեն տալիս: Նա մտածում է՝ ինչպես անի, որ հանձնելն իր անունից չլինի, որպեսզի իշխանափոխություն չլինի Հայաստանում, նաեւ մնա իշխանության»:

Անդրանիկ Թեւանյանը շեշտեց, որ Հայաստանը հիմա կանգնած է պատերազմի նախաշեմին. «Այժմ ասում են՝ ժողովուրդ, պատերազմ է լինելու, եթե մենք հանկարծ զիջումների չգնանք, բայ այդ զիջումներին վերջ չկա, քանի որ ինքը պետք է պատերազմի մեղավոր նշանակի, 44-օրյայի ժամանակ ասաց՝ նախկիններն են մեղավոր, հիմա այդ մեղավորներն այլ երկրներն են, մասնավորապես, Ռուսաստանը եւ մասամբ Իրանը: Փաշինյանի բոլոր քայլերը ուղղված են Ռուսաստանին ու Իրանին մեր երկրի հետ թշնամացնելու գործին: Նրանց՝ ասեք՝ կանենք-ը ուղղված է դրսի ուժերին, Էրդողանն ասում է, իրենք անում են»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular