ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն չի ճանաչում Ղրիմում և Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունները. Բորել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը չի ճանաչում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, Ղրիմի և Սևաստոպոլի ընտրությունները, քաղաքական ղեկավարության և քվեարկության կազմակերպմանը մասնակցածների համար «հետևանքներ» կլինեն, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի գրավոր հայտարարության մեջ։ 

«Եվրամիությունը չի ճանաչում և չի ճանաչելու ոչ, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացման փաստը, ոչ էլ դրանց արդյունքները։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը և նրանց կազմակերպության հետ առնչվողները կբախվեն այդ անօրինական գործողությունների հետևանքներին»,- ասվում է փաստաթղթում։ ԵՄ-ն պնդում է, որ այս շրջաններում ընտրությունների անցկացումը ևս մեկ փորձ էր «օրինականացնելու այդ տարածքների անօրինական ռազմական վերահսկողությունը», որը ԵՄ-ն համարում է ուկրաինական։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular