«Մանկապարտեզով հարց չի լուծվում, բա ձեր տրուբո՞վ ա հարց լուծվում». Ավինյանը՝ քաղաքացուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻ՞նչ եք անում ժողովրդի համար, ես Ադոնց 7ա-ի 6-րդ բնակարանում եմ բնակվում, դուք մենակ տեսնեք, թե ինչ է կատարվում մեր շենքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիմելով քարոզարշավի եղած քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանին, ասաց բնակիչներից մի կին՝ Նաիրա Անունով:
«Խողովակները փոխած չի, թաղապետարանին դիմեցինք, որ գային փոխեին, եկան, ասեցին՝ իբր կփոխենք, բայց չփոխեցին: Ես Ամերիկաից եմ, ամեն անգամ գալիս եմ, տեսնում եմ՝ իմ տունը փլուզված»,-ասաց նա:
Ավինյանն արձագանքեց. «Տիկին Նաիրա ջան, այս խողովակը ձեր եւ ձեր համատիրության իրավասության տակ գտնվող հարց է: Եվս մի գաղտնիք բացահայտեմ. Ձեր համատիրության ղեկավարներին դուք եք ընտրում»:
Ավինյանը հիշեցրեց, որ Երեւանում միայն այս տարի 24 մանկապարտեզ են սարքում:
Բնակչի խոսքին, թե «Մանկապարտեզով հա՞րց ա լուծվում, հիմա մեր դիմացի մանկապարտեզը քանդել են, էդպես մնացել ա», Ավինյանն արձագանքեց. «Բա ձեր տրուբով ա՞ հարց լուծվում: Ձեր տրուբով ձեր համատիրությունը պետք է զբաղվի: Համատիրությունը ճիշտ է ասում, որ փողերը հավաքեք, բա եթե դուք փողերը չեք տալիս համատիրության: Երեւան քաղաքում այս ծավալի աշխատանք մեկ էլ Խորհրդային տարիներին է եղել: Լավ, տիկին Նաիրա ջան, ձեր տրուբեն էլ կփոխենք, եթե դա է ձեզ պետք, դա էլ կանենք»: