ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի ավելի բազմամարդ է եղել

ՄՇԱԿՈՒՅԹ

Alphanews.am-ը գրում է.

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Ս. Խաչ եկեղեցում կայացել է հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա էր սևեռել ավելի մեծ ուշադրություն:

Եկեղեցու վերանորոգումից հետո Թուրքիայի կառավարությունը տևական ժամանակ հրաժարվում էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, բայց ի վերջո, տեղի է տվել, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել, ու թեև Ս. Խաչ եկեղեցին սկսել է գործել որպես թանգարան, այդուհանդերձ, թուրքական իշխանությունները թույլատրում են տարին մեկ անգամ այնտեղ անցկացնել պատարագ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա պատարագի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն աննախադեպ են եղել: Թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանից ժամանածներին ուղեկցել են դեռ հյուրանոցներից, իսկ կղզում ուժեղացված պարեկություն են իրականացրել տասնյակ ոստիկաններ, որպեսզի կանխարգելեն հնարավոր անախորժությունները տեղաբնակ ծայրահեղական թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից: Կղզու վերևում ողջ պատարագի ընթացքում պտտվելիս է եղել ոստիկանության ուղղաթիռը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular