37-ամյա վարորդը ինքնավթարից մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 10-ին` ժամը 02.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ինքնավթարի հետևանքով 37-ամյա վարորդ Կարեն Թևանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: