ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն 2024թ. «սառը պատերազմից» ի վեր ամենախոշոր զորավարժությունները կանցկացնի. FT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է «սառը պատերազմից» ի վեր ամենախոշոր զորավարժություններին, տեղեկացրել է Financial Times-ը (FT)։

«Տոկուն պաշտպան» անվանմամբ միջոցառմանը կմասնակցեն առնվազն 41 հազար զինծառայողներ, գործի կդրվեն ավելի քան 50 նավեր։ Զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարեն 500-700 մարտական թռիչք։ Ինչպես գրել է պարբերականը, նախատեսվում է օգտագործել իսկական աշխարհագրական տվյալներ զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու նպատակով։

Զորավարժությունների նպատակը «դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ ուղղված ռուսական ագրեսիային պատասխանելու փորձն է»։ ՆԱՏՕ-ում զորավարժությունները համարում են ռուսական կողմին «դաշինքի՝ պատերազմին պատրաստ լինելը» ցուցադրելու կարեւոր մաս։

FT տեղեկացմամբ՝ զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայի, Լեհաստանի եւ Բալթյան երկրների տարածքներում 2024թ. փետրվարին եւ մարտին։ Բացի դաշինքի երկրներից, զորավարժություններին կմասնակցի նաեւ Շվեդիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular