ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի ցայտնոտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն փաստը, որ այսօր ՀՀ-ն ապրում է իր պատմության դժնդակ ժամանակներից մեկը, թերևս կասկածի տեղիք չի տալիս, քանի որ նման անհասկանալի ու անելանելի իրավիճակներում մենք քիչ ենք հայտնվել, որոշ դրվագներ անգամ վկայում են, որ նման անօգնական ու ջախջախված վիճակում երբեք չենք էլ եղել՝ ընդհուպ նախորդ դարասկզբին։ Կարծում եմ շատերը կհամաձայնեն, որ հայաստանյան իրականությունն այս աստիճանի բարոյալքված ու կրավորական չի եղել տևական ժամանակ, իսկ համախմբման ու ընդհանուր մեկ օրակարգով շարժվելու մասին հայտարարություններն ու կոչերն արժանանում են, կամ հեգնանքի, կամ իշխանությունների կողմից կազմակերպված տոտալ ինֆորմացիոն գրոհի։ Այնուհանդերձ ակնհայտ է մի բան․ սթափվելն ու իրավիճակի հստակ գնահատումն այլընտրանք չունի, այլապես պետականության կորուստն անխուսափելի է։  

Այն իրադարձությունների գլխապտույտը, որին ականատես ենք դառնում վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծում վկայում են վերը նշվածի մոտալուտ պայթյունի մասին։ Փաստ է այն, որ այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներում և արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումները կրկին մեծացրել են հնարավոր պատերազմի սպառնալիքը։ Թեև տեղեկատվական այդ հոսքերին առաջին արձագանքը շոկային է ու տագնապային, սակայն պատերազմի վերսկսման ռիսկն ամենևին անկանխատեսելի ու անսպասելի չէր ու չէ բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են՝ ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, ինչ իրական նպատակներ են հետապնդում Ադրբեջանը, Թուրքիան և հարավկովկասյան սեգմենտում կոնկրետ շահեր ու «ռասկլադ» ունեցող գեոպոլիտիկ բևեռներում։

Շատ կարևոր է արձանագրել, որ ստեղծված այս «գեոպոլիտիկ բորշի» մեջ իր մասնաբաժինն ունի նաև ՀՀ համահայկական իշխանությունը, ով իր որդեգրած հակապետական քաղաքականությամբ ամբողջությամբ սպասարկում է ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերը և դարձել է նրանց հլու կամակատարը։ Բացի այն, որ ամեն ինչ անում է բնական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները փոշիացնելու համար, մյուս ձեռքով էլ գոյություն ունեցած հարաբերությունների փշրաքներն է անդառնալիորեն ջախջախում։ Ավելին, վերջին օրերին տեղի ուենցող հակառուսական հռետորաբանությունը, որը տարբեր առիթներով կիրառվում է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, դրան գումարած ՌԴ-ից հնչող կոշտ պատասխանները խոսում են այն մասին, որ ամեն ինչ մտնում է փակուղի և հստակ գծերը գծելու ժամանակն է։ Ու, թերևս դա տրամաբանական է, քանի որ տևական ժամանակ կուլուարային բամբասանքներն ու հետկուլիսային հոխորտանքների օրերն անցել են և հասել է քարերը հավաքելու ժամանակը։

Նախօրեին ականատես եղանք, թե ինչ ոգևորվածությամբ և ինքնամոռաց գլխապտույտով էր Փաշինյանը զանգահարում աշխարհի հզորներին և փորձում ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականցվող քաղաքականության տարբեր դրույթներ։ Նա մեկ օրվա մեջ զանգահարեց՝ Մակրոնին, Շոլցին, Ռաիսիին, խոսեց Բլինքենի հետ, բայց գետնի վրա ոչ մի տեղաշարժ․ սահմանին լարվածությունը շարունակում է մնալ առկախված, Արցախը՝ սոված, իսկ ՀՀ-ն՝ անպաշտպան ու թշվառ։

Ըստ էության՝ Նիկոլը ցայտնոտի մեջ է, հստակ գիտակցում է, որ աշխարհաքաղաքական օրակարգում ինքն ուղղակի չկա, փորձում է տարբեր ջղաձգումներով իր կենդանության ու գոյության մասին հիշեցնել՝ չհասկանալով, որ ինքն ուղղակի փոքրիկ հյուլե է, ում վաղուց մաքրել են սեղանից։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular