ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը լիովին հրաժարվում է մահապատժից՝ որպես պատժի առավելագույն չափից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մահապատժից վերջնականապես հրաժարվելու մասին արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամների կողմից, բայց ուժի մեջ է մտել միայն դրանցից 44-ում։ Հայաստանը եւ Ադրբեջանն առայժմ այն չեն վավերացրել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման հարցի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 11-ին հայտնել է հանրապետության արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։

Խոսքը, մասնավորապես, N13 արձանագրության («Մահապատժի վերացման մասին բոլոր դեպքերում») մասին է։ Արձանագրության վավերացումը, փոխնախարարի խոսքով, համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը։

«Հանրապետությունը կողմնակից է մահապատժից լիակատար հրաժարմանը։ Այնուամենայնիվ, դա առայժմ մնում է երկրի չկատարված միջազգային կարեւորագույն պարտավորություններից մեկը»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս թեման  պարբերաբար բարձրացվում է ԵԽԽՎ օրակարգում։ Ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի N6 արձանագրությունը, ըստ որի՝ մահապատիժը սահմանափակվում է ռազմական գործողությունների անցկացման կամ դրա անմիջական վտանգի շրջանում։ «Իսկ N13 արձանագրությունը դիտարկում է որպես վերջնական քայլ մահապատժի բոլոր ձեւերից հրաժարվելու մասին»,-  ասել է փոխնախարարը։

Վավերացումը Հայաստանի կողմից կգնահատվի որպես կարեւոր դրական առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության առումով, նշել է փոխնախարարը։

Ավելի վաղ օրինագիծն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Այստեղ որեւէ հակասություն Սահմանադրության հետ չեն գտել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular