Դեպի Թուրքիա չվերթը հետաձգվել է ռումբի մասին ահազանգի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊուլկովո օդանավակայանում Անթալիա չվերթը հետաձգվել է մի քանի ժամով։ Պատճառը ուղեւորներից մեկի հայտարարությունն էր, ով հարբած լինելով՝ ասել էր, որ ինքնաթիռն ականապատված է․ այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Տղամարդը շատ հարբած է եղել և, մտնելով ինքնաթիռ՝ ապշեցրել է բորտուղեկցորդուհուն այն հայտարարությամբ, որ ինքնաթիռում ռումբ կա։ Արդյունքում օդաչուները ստիպված են եղել բարձրախոսով հայտնել ուղևորներին, որ նրանք պետք է լքեն ինքնաթիռը՝ ուղեբեռի երկրորդ ստուգման համար։ Թռիչքը երեք ժամով հետաձգվել է։
Ստուգման արդյունքների համաձայն՝ օդանավում վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել, և ի վերջո ինքնաթիռը, այնուամենայնիվ, թռել է Անթալիա։
Տղամարդուն ձերբակալել են։