Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ-ն բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով Հայաստան 300 ՄՎտ էներգիա արտահանելու հնարավորության շուրջ, իսկ հետագայում արդեն դեպի Իրան՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։
«Այժմ մենք պարզապես դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան մատակարարելու հնարավորությունը, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ: Առաջին փուլում մենք պայմանավորվում ենք Թեհրանի և Բաքվի հետ օգտագործել առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության»,- նշել է Շուլգինովը։
Ծրագրով հետաքրքրված են բոլոր մասնակիցները․ «Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության»,- ասել է նա։