ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծննդյան օրը մեծ նշանակություն ունի. ինչ է վկայում այն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Dailyhoro.ru կայքը գրում է, որ ծննդյան օրը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան շատերը կարծում են։ Այս թվից ուղղակիորեն կախված են մարդու բնավորության առանձնահատկությունները։

1, 10, 19, 28։ Ուժեղ էներգետիկա ունեք։ Կարող եք խնդիրներ ունենալ կրթության, տեղեկատվությունը յուրացնելու հետ։ Դժվարությամբ եք հարմարվում փոփոխության կյանքի ցանկացած ոլորտում։ Ամուսնության, ինչպես նաև ընկերության մեջ վստահելի եք։ Մտածողության առանձնահատկությունը մարդկանց ստիպում է հարգել ձեզ, իսկ ոմանց՝ հեռու մնալ ձեզնից։

2, 11, 20, 29։ Հարկավոր է մտածել, թե ինչն է ձեզ համար ամենակարևորը։ Առաջնահերթությունների սխալ սահմանումը ձեզ համար խնդիր է դեռ մանուկ հասակից։ Ուժեղ եք թիմային աշխատանքում։ Երբեմն թեթևամիտ եք, բայց կարող եք միաժամանակ մի քանի բան անել։ Ձեր թուլությունն անշրջահայացությունն է, ուժեղ գծերից հարկավոր է նշել ճկունությունն ու դիվանագիտությունը։

3, 12, 21, 30։ Այս օրերին ծնված մարդիկ կարող են լավ երաժիշտներ, գրողներ, դերասաններ դառնալ։ Ընդամենը հարկավոր է հասկանալ, որ կարող եք անել դա, և ստանալ այն մարդու աջակցությունը, ով հավատում է ձեր ուժերին։ Ձեզ հեշտ է ցավեցնել, բայց կարող եք նմանվել փոթորկի։

3, 13, 22, 31։ Ձեր ճակատագիրն ընտանիքն է։ Ուժեղ վերլուծական միտք ունեք, լավ եք հասկանում մաթեմատիկան, հեշտությամբ սովորում եք օտար լեզուներ։ Լիդեր եք, լավ հոգեբան և պարզապես ուժեղ անձ։

5, 14, 23։ Ունիվերսալ եք։ Կարողանում եք կարեկցել մարդկանց։ Հրաշալի հոգեբան եք, ում հարկավոր չէ գիտություն ուսումնասիրել՝ զրուցակցին հասկանալու համար։ Կարող եք լավ ուսուցիչ լինել։

6, 15, 24։ Լիդեր եք։ Պատասխանատվությամբ եք մոտենում կարևոր հարցերի լուծմանը։ Չափազանց փակ եք, երբ հարկավոր է հակառակը դրսևորել։ Լավ վերլուծող եք։

7, 16. 25։ Ցանկանում եք ճանաչել աշխարհի չերևացող հատվածը։ Կարող եք լավ հոգեբան լինել։ Կարող եք հասկանալ ցանկացած մարդու և գլուխ հանել ցանկացած իրավիճակից։

8, 17, 26։ Արտասովոր, երկակի մարդ եք։ Մի կողմից՝ հաճախ եք մտածում փիլիսոփայական բնույթի հարցերի մասին, մյուս կողմից ձեզ հաճախ դասում եք նյութական անձանց շարքը։ Ձեզ համար աշխարհը բաղկացած է միայն բարուց և չարից, այդ պատճառով էլ շրջապատող մարդկանց դասում եք լավերի կամ վատերի շարքին։

9, 18, 27։ Լավ ինտուիցիա ունեք և դրա զարգացման մեծ ներուժ։ Ողջ կյանքի ընթացքում կարող եք փոխել հետաքրքրությունները, կանոնները, ընդ որում՝ արմատապես։ Դինամիկ եք, այդ պատճառով էլ մի տեղում երկար չեք մնում։ Կարող եք լավ ճանապարհորդ, գիտնական դառնալ։ Կրթված եք, հրաշալի հիշողություն ունեք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular