ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը եւ Չինաստանն այժմ աշխատում են ավելի քան 160 մլրդ դոլար արժողությամբ նախագծերի ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի արդյունքներով հոկտեմբերին Չինաստանի հետ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ  ներդրումների մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գերոգի Զինովեւը։ Նրա խոսքով՝ այժմ երկու երկրներն աշխատում են ավելի քան 160 մլրդ դոլար արժողությամբ նախագծերի ուղղությամբ։

Նա վստահեցրել է, որ որեւէ բացասական փոփոխություն երկկողմ ներդրումային համագործակցությունում չկա, եւ «փոխգործակցությունն ընթանում է նորմալ, կառուցողական հունով»։ «Ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի  ներդրումային համագործակցության «պորտֆելում» տասնյակ նախագեր են՝ ավելի քան 160 մլրդ դոլար կապիտալ ներդրումներով, դրանք բոլորը ակտիվ մշակման փուլում են»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Զինովեւը։

Նա նշել է, որ Յամալ թերակղզում չինական մասնակցությամբ հեղուկացված բնական գազի վերաբերյալ նախագծերը «լավ արդյունքներ» կունենան։ Ինչպես նշել է ՌԴ ներկայացուցիչը, առաջին կիսամյակում ռուսական ՀԲԳ արտահանումն ավելացել է ավելի քան 60 տոկոսով։

Bloomberg-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Կրեմլը պատրաստում է նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, որտեղ նա մասնակցելու է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին։ Այդ այցը պետք է դառնա Ռուսաստանի նախագահի առաջին օտարերկրյա ուղեւորությունը մարտից հետո, երբ Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա ձերբակալության օրդեր է տվել։ Սեպտեմբերի 1-ին Պուտինն ասել է, որ շուտով հանդիպելու է Չինաստանի նախագահի հետ, բայց մանրամասներ չի նշել, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular