Ռուսական Կարմիր խաչը Ակնայի ճանապարհով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։
Տեղեկությունը տարածել է ադրբեջանական Կարմիր մահիկը։
Նշվում է, որ օգնությունը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները բավարարելու նպատակով:
Ժամը 14:30-ին պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը: