ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվանել է այն խոչընդոտը, որը կխանգարի Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Անդրկովկասում իրավիճակի ապակայունացմամբ և Ռուսաստանին հարևան երկրներում իրավիճակը խարխլելու տրամադրություններով, սակայն քանի դեռ Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, նրան վիճակված չէ միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Regnum» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը դիմել էր Հայաստանին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու կոչով։ Նա իր առաջարկը հրապարակել էր սոցցանցերից մեկում։

Քաղաքագետ Տարասովի կարծիքով ՆԱՏՕ-ի կողմից նման առաջարկ արվել է նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի հասցեին արված սադրիչ հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, որ անվտանգության ամբողջական կախվածությունը մեկ պետությունից ռազմավարական սխալ է։

«Փաշինյանը վաղուց զոմբիացման բանակցություններ է վարում Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի մտածի և շահավետ կերպով ապահովի իր արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Բայց Արևմուտքին չի հաջողվի Երևանին ներքաշել դաշինքի մեջ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Եվ հիմա եկել է բլեֆի ժամանակը: Այս կերպ Փաշինյանը խաղում է Արևմուտքի հետ, որպեսզի խրախուսի Մոսկվային քայլեր ձեռնարկել ղարաբաղյան ուղղությամբ»,- պարզաբանել է Տարասովը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի վարչապետը փորձում է իր համար ավելի բարենպաստ ուղղությամբ փոխել ԼՂ վերաբերյալ համաձայնագիրը, որը Երևանն ու Բաքուն ստորագրել են դեռ 2020 թվականին։ Այնպես որ, Տարասովի խոսքով, Փաշինյանն ակնկալում է իր հայտարարություններով ազդել Մոսկվայի վրա, իսկ հակառակ դեպքում պատրաստ է որոշակի լոյալություն ցուցաբերել Արևմուտքի երկրների նկատմամբ։

Բացի այդ, Տարասովը նշել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ ավարտել Անդրկովկասում երկաթուղային հատվածի կառուցման նախագիծը, որը կդառնա կարևոր լոգիստիկ միջանցք Ռուսաստանի և հարևան երկրների համար թույլ տալով մուտք գործել Իրան և Հնդկաստան։ Դա, ըստ քաղաքագետի, անհանգստացնում է դաշինքի անդամներին, ուստի նրանք փորձում են խաթարել հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք այդ ապագա երկաթուղու սահմաններում են։ «Լարված իրավիճակի համար իսկապես պայմաններ կան։ Ուստի սկզբում փորձեցին ազդել Վրաստանի վրա և նրան շրջել Ռուսաստանի դեմ։ Բայց հենց այն փաստը, որ Անդրկովկասը սկսել է թրթռալ հայ-ադրբեջանական խնդրահարույց հարաբերությունների պատճառով՝ տագնապ է առաջացնում»,-ասել է Տարասովը։

Քաղաքագետը, սակայն, կասկած է հայտնել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն առաջ կանցնեն միայն միմյանց ուղղված հայտարարություններից ու պայմանական երախտագիտությունից: Բացի այդ, նրա կարծիքով, հանրապետության վարչապետն այդպես փորձում է հասարակության ուշադրությունը շեղել երկրի ներսում առկա խնդիրներից։ Տարասովի խոսքով Փաշինյանին հիմա շատ ավելի հարմար է անկայունության մեջ մեղադրել արտաքին գործոններն ու հարևաններին: Սակայն այժմ, ըստ քաղաքագետի, հանրապետության հետագա գործողությունները կախված կլինեն նրանից, թե Հայաստանի քաղաքացիներն ինչպես կվերաբերվեն իրենց ղեկավարության նման անկեղծ հակառուսական կոչերին և հնչեցված արևմտամետ դիրքորոշմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular