ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախությունից հետո մենք շատ ավելի քիչ բան ենք ստեղծել Հայաստանում, քան` եղել է անկախությունից առաջ Կարեն Դեմիրճյանի օրոք։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա պրոբլեմ է, ու մենք պետք է հասկանանք դրա խորը պատճառները։ Փաշինյանը նշեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` իրենք այսօր կարողանում են Հայաստանում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել:

«Շատերը չեն հավատում, բայց դա շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է` Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումն է»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը՝  Փաշինյանը նշեց, որ դա հանցագործություն  չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության նկատմամբ:

«1998 թվականին կոմպիտ ընտրախախտումներ եղան, սակայն 1999 թվականին ճշմարտությունը հաղթեց: Ես չեմ ուզում հավատալ, որ այն ձեռքը որը կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա որեւէ հոգեւոր կապ կարող է ունենալ հայ ժողովրդի հետ, որովհետեւ դա հանցագործություն  չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության  նկատմամբ: Հայ ժողովրդի եւ այդ թվում իմ ցանկությունն է, որ շատ լավ կլինի եւ պատիվ կբերի հայ ժողովրդին, որ մենք պատասխաններ տանք՝ ինչու եւ ինչպես դա տեղի ունեցավ եւ մենք տանք այդ  պատասխանները»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular