ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա. Արցախի նորընտիր նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի  149.1 հոդվածի համաձայն հատուկ  նիստ է հրավիրվել Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Այն վարել է ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով և ժամկետում խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Սամվել Սերգեյի Շահրամանյանը:

Ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած  խմբակցությունների ղեկավարները:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը և նշել է, որ այդ որոշմանն են հանգել թեկնածուի հետ հանդիպումից ու նրա ծրագրին ծանոթանալուց հետո:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը երկրի ղեկավարի համար առանձնացնելով որոշում կայացնելու ընդունակությունը, ազնվությունը, պարկեշտությունն ու պետական համակարգի փորձը՝ նշել է, որ Սամվել Շահրամանյանը այդ հատկանիշների կրողն է:«Դաշնակցությունը կիսում է նրա տեսլականը Արցախի ապագայի վերաբերյալ»,- ասել է Մոսիյանը:

«Մեր խնդիրը պետական համակարգը ամուր պահելն է»,- իր ելույթում ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս օրերին համախմբվելու բացառիկ հնարավորություն ունենք: Նա կուսակցական ու հատվածային շահերից վեր կանգնելու կոչ է արել:

Հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանն ու Կարեն Հովհաննիսյանը:

Այնուհետև ելույթ է ունեցել նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը:Նա կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:

Ծրագրային դրույթներից  թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:

«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է նախագահի թեկնածուն :

Նա  խոսել է պետականության հիմքերը խարխլող  քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:

Ելույթից հետո նախագահի թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: Նա անդրադարձել է խորհրդարանի երկրորդ ուժի թեկնածու Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտներին,  նշել է, որ իշխանության վերարտադրման գործընթաց է տեսնում ու հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցելու որոշում է կայացրել:

Եզրափակիչ ելութում Սամվել Շահրամանյանը պատգամավորին խղճով ու համոզմունքով  քվեարկելու կոչով է դիմել:

Փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ:

Նորընտիր նախագահին շնորհավորել է Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը: Նա ողջունել է այս պատասխանատու շրջանում կայացրած  որոշումը ՝այն ճակատագրական  որակելով:

Սամվել Շահրամանյանը բոլորին շնորհակալություն է հայտնել և վստահության մթնոլորտում փոխգործակցելու պատրաստակամություն հայտնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular