ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրում» խուճապ է. փորձում են կամուրջներ հաստատել ընդդիմադիրների հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաբաթներ առաջ տեղեկություններ էինք հայտնել, որ Երևանի վարչական շրջանների ղեկավարներից երեքը հանդիպում են ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղպայմանագրում» ճշտել են այս տեղեկությունը, հաստատել դրա իսկությունը և փորձել են ծածկադմբոց անել, սակայն տեղեկությունը տարածվել է և «Քաղպայմանագրում» իրական խուճապի առիթ է դարձել։

Իշխող ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք դեռ շարունակում են մնալ ՔՊ կազմում, հստակ գիտակցում են, որ Փաշինյանին չափազանց կարճ ժամանակ է մնացել և հասկանում, որ իրենք իշխանափոխությունից հետո կարող են հայտնվել հանրության և նոր իշխանությունների թիրախում, ուստի և այսօրվանից փորձում են կամուրջներ գծել ընդդիմադիր առաջատար միավորների հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ արդեն ՔՊ խմբակցության 6 պատգամավորներ Արագածոտնի մարզում գաղտնի հանդիպել են «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի և Կուսակցության շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանի հետ։

Ի դեպ աղբյուրը հայտնում է, որ քպականները հանդիպում են ոչ միայն «Ապրելու երկրի», այլ նաև նույնիսկ «Մայր Հայաստան» դաշինքի և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ, համոզում, թե իրենք առանձնապես շահագրգռված չեն Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հաջողությամբ Երևանի քաղաքապետի ընտրություններում, խոստանում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կանցնեն ընդդիմության կողմը։ Նման տեղեկությունները Փաշինյանը փորձում է թաքցնել իր կուսակիցներից, սակայն ապարդյուն, «Քաղպայմանագրում» առաջիկայում կենտրոնախույզ ձգտումները շարունակվելու են։

Արինա Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular