ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վագներն» ու Փաշինյանի ստերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր արտաքին և ներքին հարցերը լուծելու համար փաշինյանական վարչախումբը մշտապես է դիմում տարբեր սադրանքների։ Թերևս կարելի է փաստել, որ այս հանգամանքը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության այցեքարտը։ Այսօր էլ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է հանրությանն ահաբեկել՝ նոր ապատեղեկատվություններ տարածելով, ընդ որում վերջին ապատեղեկատվությունը ոչ միայն ներքին, այլ նաև աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար է։ Կառավարությանը մերձ կանգնած տելեգրամյան ալիքներից մեկով երեկ սկսվեց, ապա և այլ մեդիառեսուրսներով տարածվեց մի տեղեկություն, որը իրազեկ մարդկանց մոտ միայն քմծիծաղ կարող է առաջացնել, սակայն շատերին կարող է ահաբեկել։ Ըստ էության, առանց որևէ փաստական հենքի, սկսեցին տարածել՝ իբր Հայաստանում է գտնվում «Վագներ» խմբավորման մի քանի հազար մարտիկներ։ Մի դեպքում նշում էին 5, մեկ այլ դեպքում՝ մինչև 12 հազար մարտիկներ։

Ավելին, որպեսզի այդ տեղեկությունն ավելի արժանահավատ թվա և ուժգին ազդի հանրության վրա, իշխանականներն անգամ թվեր էին գրում, թե այդ մարտիկների մի մասը Ռուսաստանից ժամանած հայեր են։ Հաշվի առնելով վերջին շրջանում «Վագներ» խմբավորման շուրջ ստեղծված տեղեկատվական աղմուկը, ինչպես նաև Ռուսաստանում տեղի ունեցած խռովության փորձը, հարկավոր է ընդգծել, որ Փաշինյանի այս ապատեղեկատվական սադրանքի ազդեցությունը բնավ էլ պետք չէ թերագնահատել։ Իշխանական քարոզիչները փորձում են համոզել, թե այս կերպ իբր վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Մեծ հավանականությամբ խնդիր է դրված ոչ միայն ընտրություններին ընդառաջ հանրությանն ահաբեկելու, այլ նաև աշխարհաքաղաքական կոնկրետ խնդիր լուծելու։

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, Նիկոլ Փաշինյանն այսպիսի կեղծ տեղեկություններով նաև փորձում է առևտրի մեջ մտնել Արևմուտքի հետ և իր անվտանգությունն իշխանության վերարտադրման համար Հայաստան զինված խմբավորումներ բերել Արևմուտքից՝ պատճառաբանելով, թե այդ կերպ պայքարելու է «Վագների» կամ նմանատիպ այլ խմբավորումների դեմ։ Ինքը՝ Փաշինյանը, վաղուց այլևս այրել է բոլոր կամուրջները Ռուսաստանի հետ և հասկանում է, որ միայն Արևմուտքի անմիջական և զինված ներգրավմամբ կկարողնա ևս որոշակի ժամանակ պահպանել իշխանությունը։ 

Մարգարիտա Բայրամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular