ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերի Հակոբյանը պատմել է, թե ինչու է գեղեցկության մրցույթում ինքը ներկայացնելու Հայաստանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Մերի Հակոբյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Մերին մանրամասներ է պատմել կայանալիք մրցույթի և իր մասնակցության մասին. «Ինձ առաջարկ եղավ Հայաստանը ներկայացնելու, և քանի որ մենք ունենք այնպիսի լավ մասնագետներ, ովքեր վստահ են, որ մրցույթի ուղարկող մարդուց կարող են ստանալ այն, ինչ սպասում են, ընտրեցին ինձ: Ես ինձ փորձում եմ տարբեր ասպարեզներում դրսևորել, և ամեն դեպքում ստացվում է, այս ասպարեզն էլ բացառություն չի լինի, կարծում եմ»:  

Մերի մոտ մեկ ու կես ամիս ունի պատրաստվելու և այս ընթացքը լիարժեք կօգտագործի լավ ներկայանալու համար, չնայած նշում է, որ աշխատանքային զբաղվածությունը շատ է. «Պետք է ասեմ, որ մայիսին 5-15 ընկած ժամանակահատվածում նկարահանումներ ունեմ. նոր նախագիծ եմ սկսում, որը մինչև գնալս պետք է նկարահանվի»:

Фото Sukier Vallejo Marte.

Այս մրցույթում մասնակցում է նաև Շուշաննա Երիցյանն, ով ներկայացնում է Արցախը: Մերին նշում է, որ ուրախ է Շուշանի հետ նույն մրցույթում մասնակցելու համար. «Շուշանն իմ ամենամտերիմ ընկերուհին է, և բնավ էլ մենք մրցակիցներ չենք: Սրանից լավ անակնկալ կյանքը մեզ չէր կարող մատուցել: Շատ եմ ուզում, որ Շուշանը լինի առաջին հորիզոնականում, որպեսզի Արցախի անունը հնչի և քննարկվի: Նրա հաղթանակը բոլորիս պատիվն է»: 

Մերին նաև նշում է, որ արդեն տեսել է մրցակիցների լուսանկարները. ի դեպ՝ սա առաջին դեպք է, երբ դերասանուհին բեմ է բարձրանալու լողազգեստով. «Սա միջազգային մրցույթ է, որի կանոնների մեջ է մտնում լողազգեստով ներկայանալը. այս դեպքում կոմպլեքսավորվածությունը մի քիչ անիմաստ է: Պետք է պարզապես լավ ներկայանալ: Սա մի հնարավորություն է, որտեղ մասնակցելուց հետո կարող ես էլ ավելի լավ առաջարկներ ստանալ, լուսանկարվել ճանաչում ունեցող ամսագրերում, իսկ հաղթողը դրամական պարգև է ստանում, բայց թե որքան, չեմ կարող նշել»: 

  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular