ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզպետը մեքենա է գնել ու բնակարան նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի նրա ընտանիքը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունվարի 13-ին։ Թեւոնյանը եւս այն անձանցից է, որը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018 թվականից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դարձավ Ազգային ժողովում։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ մարզպետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ ձեռք բերված 1991 թվականին, եւ մեկ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2010 թվականին. երկու գույքերն էլ գտնվում են Արարատի մարզի Արալեզ գյուղում։

2022 թվականին Թեւոնյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել Ռուզաննա Ստեփանյանից։
2019 թվականին մարզպետը գնել է մեքենա՝ նույն տարվա արտադրության, Toyota մակնիշի։

Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 400 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 843 հազար դրամ, որից 11 մլն 52 հազարը ՀՀ Արարատի մարզպետարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 791 հազարը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրություն։
Մարզպետի կնոջ՝ Նանե Մարտիրոսյանի հայտարարագրում եւս ներկայացված է Արաբկիր վարչական շրջանում նվիրատվություն ստացած բնակարանը։ Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 346 հազար դրամ, որից 2 մլն 106 հազարը աշխատանքի վարձատրություն է Արարատի բժշկական կենտրոնից, որտեղ Մարտիրոսյանն աշխատում է որպես բժիշկ-ճառագայթաբան։

Եկամտի մյուս մասը՝ 3 մլն 240 հազարը, վարձակալության դիմաց ստացված վճար է, գործարքի մյուս կողմը Արարատի բժշկական քոլեջն է։
Ռազմիկ Թեւոնյանը՝ մարզպետի հայրը, հաշվետու տարվա ընթացքում ստացել է 56 մլն 509 հազար դրամ տարեկան եկամուտ։ Որպես աշխատանքի վարձատրություն՝ նա ստացել է 1 մլն 364 հազար դրամ Երասխի գինու գործարանից, 1 մլն 144 հազար՝ ՀՀ Արարատի մարզպետարանից, եւ 54 մլն դրամ՝ շուկայից, ըստ երեւույթին, գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում, քանի որ մարզպետի հայրը կարծես սեփականաշնորհել է Արարատի Արալեզ համայնքի բոլոր մշակելի ցանքատարածությունները։

Նա հայտարարագրել է 17 անշարժ գույք, այդ թվում ՝ 8 միանձնյա սեփականությամբ հողամաս, 6 միանձնյա սեփականությամբ բազմամյա տնկի, 2 համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականությամբ։
Հողամասերը ձեռք են բերված տարբեր ժամանակահատվածներում, հիմնականում՝ երբ հայրն էր մարզպետ կամ որդին։

Ռազմիկ Թեւոնյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 707 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 238 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 65 մլն դրամ։

Մարզպետի հետ համատեղ բնակվող Ռուզան Մարգարյանը՝ մայրը, հայտարարագրել է Ռազմիկ Թեւոնյանի հետ համատեղ սեփականությամբ 1 հողամաս եւ անհատական բնակելի 1 տուն, 1 միանձնյա սեփականությամբ հողամաս։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 500 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 947 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Արփի» գինու գործարանից։ Ըստ Սեդրակ Թեւոնյանի հայտարարագրի՝ Մարգարյանը «Գինեթաս» ՍՊԸ-ի տնօրեն է։
Քերոբ Թեւոնյանը՝ մարզպետի եղբայրը, հայտարարագրել է 2 հողամաս եւ հասարակական նշանակության մեկ շինություն։

Նա հայտարարագրել է 2020 թվականին ձեռք բերված՝ 2017 թվականի արտադրության, Hyundai մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 20 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 371 հազար դրամ, որից 371 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես ապրանքագետ։ 15 միլիոն դրամը վարկ է «Ակբա բանկ» ԲԲԸ-ից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular