ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայր կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ պետությունից. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում: Նշվում է, որ այս կերպ կշարունակվի սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրումը: Կառավարության 2014 թ.-ի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումով սահմանվում են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու այն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայումս աջակցություն է ստանում սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայր։

Ըստ մարզերի հետևյալ համայնքներն են ընդգրկված այս ծրագրում՝ Արարատի մարզ՝ Երասխ, Պարույր Սևակ, Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար, Վայոց ձոր՝ Արենի, Զառիթափ, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Բերդ Ազատամուտ, Այգեհովիտ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Կողբ, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Սյունիքի մարզ՝ Կապան, Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի: Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թ.-ից և օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի, ժամկետը ավարտվում է 2024 թ.-ի հունվարի 1-ից։

Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակել որոշակի փոխհատուցում ստանալ բնական գազին, էլեկտրաէներգիային, ոռոգման ջրին ուղղված վճարների տեսքով, ինչպես նաև օգտվել կառավարության N 1444-Ն որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից։ Նախարարությունն ընդգծում է, որ այս կարգավորման նպատակը սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular