ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում հերքել են Հայաստանում հեղաշրջման նախապատրաստման մասին լուրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրեմլի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին լուրերը, որոնք հրապարակվում են Երևանին մոտ գտնվող Telegram–յան ալիքներում, հիմարություն են, դրանք նույնիսկ մեկնաբանության կարիք չունեն, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ Ըստ նրա՝ նման հայտարարություններ անելուց և նման մեղադրանքներ առաջադրելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել իրական փաստեր, որոնք կհաստատեն տեղեկությունը։

«Ինչ-որ վիրտուալ սխեմաներ հորինելը և դրա մասին ողջ աշխարհին բղավելը հիմար քաղաքական գործիչների գործն  է: Նման հայտարարությունները տարածվում են Ռուսաստանի նկատմամբ թշնամանք հրահրելու համար։ Դա անհրաժեշտ է նրանց, ովքեր փորձում են խճճել իրավիճակը և հասնել իրենց նպատակներին»,- ասել է Կարասինը։

Ավելի վաղ «Բաղրամյան-26» Telegram–յան ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի՝ իբր Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular