ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան. Նիկոլ Փաշինյանը Եվրոպա է գնում զիգզագներով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է հեռանում Հարավային Կովկասից, և, հետևաբար, Հայաստանը չպետք է հույսը դնի միայն նրա վրա իր անվտանգության ճարտարապետությունը կառուցելիս։

«Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ»,- ասել Փաշինյանն այդ փաստն անվանելով «ռազմավարական սխալ»։ Նա քննադատել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբին ասելով, որ նա «չի կատարում իր խնդիրը»։

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն արվել են հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպության նախագահ Գյունտեր Ֆեհլինգերը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) նույնիսկ կոչ է արել Հայաստանին միանալ դաշինքին։ «Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին»,- դիմել է նա Հայաստանի վարչապետին։

«Svpressa»-ն Արտաքին պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսեյ Մարտինովից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կտրուկ շրջադարձը կապված է Հյուսիսատլանտյան դաշինք հրավերի հետ։

«Ալեքսեյ Մարտինով».- Իմ կարծիքով, Փաշինյանը վաղուց է շրջադարձ կատարել, դա նույնիսկ այն ժամանակ, երբ ավելի քան տասը տարի առաջ «ճոճում» էր հանրապետությունը և փորձում  «հեղափոխություն» անել։ Հետո, սակայն, նա գրեթե երկու տարի անցկացրեց բանտում, իսկ հետո արևմտյան հասարակության ճնշման տակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստացավ։ Ընդ որում, Փաշինյանին ոչ միայն ներում շնորհվեց, այլ նաև թույլ  տրվեց մնալ երկրում: Կարծում եմ, որ դա այն պայմանն էր, որ դրել էր Արևմուտքը Սարգսյանի առաջ։ Հետագայում Փաշինյանը խորհրդարանում դարձավ ընդդիմադիր պատգամավոր, այնուհետև մի քանի տարի առաջ ապստամբություն արեց և դարձավ վարչապետ։ Այսպիսով, ես անձամբ պատրանքներ չունեմ նրա մասին, ինչպես, ի դեպ, շատ փորձագետներ, ովքեր խորապես են խորասուզված այդ թեմայի մեջ։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկին, ապա անմիջապես ուզում եմ նշել, որ այն սոցիալական ցանցերում գրել է ինչ-որ աշխատավարձ ստացող տղա։ Հասկանալի է, որ Արևմուտքում, ինչ-որ մեկին իսկապես պետք է բորբոքել իրավիճակը Կովկասում՝ Ռուսաստանի սահմաններին։

«Svpressa».- Այսինքն դուք հավատո՞ւմ եք նրան, որ դա ինչ որ «դատարկ կրակոց» էր։

«Ալեքսեյ Մարտինով».- Բնականաբար, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանը երբեք ՆԱՏՕ-ում չի լինելու։ Այն, որ եվրոպական լրատվամիջոցների աջակցությամբ Փաշինյանն անկեղծորեն զզվեցրել է Ռուսաստանը, փաստ է: Սակայն խոսքն անգամ Փաշինյանի մեջ չէ, այլ նրա մեջ, որ նման տեսակետը տեղ ունի Հայաստանում։ Ճիշտ է, դա շատ հեռու է մեծամասնության կարծիքը լինելուց, բայց, այնուամենայնիվ, դա Հայաստանի նոր վերնախավի որոշ հատվածի կարծիքն է։ Կարծում եմ, որ Ռուսաստանի շատ գործիչների համար, ովքեր անխոհեմաբար սատարում են այդ հայկական նոր կեղծ վերնախավին, դա պետք է մտածելու առիթ լինի։

«Svpressa».- Եվ, ըստ Ձեզ, ո՞վ է կանգնած այս սադրանքների հետևում։

«Ալեքսեյ Մարտինով».- Հայկական վերնախավը վաղուց է կապված ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Ղարաբաղի շուրջ ողջ պատմությունը սկսվեց Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու համար։ Ճիշտ է, խաղաղապահ կոնտինգենտի շնորհիվ հնարավոր եղավ դրանից խուսափել, սակայն բրիտանական MI6 հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրի Ռուսաստանը ոչնչացնելու պլանները չեն փոխվել։ Ի դեպ, ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ խոսուն հանգամանքի վրա: Ռիչարդ Մուրը բրիտանական հետախուզության ղեկավար դարձավ հենց Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին։ Նրա նշանակման մասին հայտարարվել էր 2020 թվականի օգոստոսին, իսկ արդեն սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղում ապասառեցվեց։ Քանի որ այն ժամանակ հնարավոր չեղավ Ռուսաստանին ներքաշել այդ հակամարտության մեջ, նշանակում է, որ խնդիրը դեռ լուծված չէ։ Ըստ այդմ պետք է սադրել, սադրել ու նորից սադրել։ Դրանում ոչ մի բարդ բան չկա՝ ի դեմս Փաշինյանի և Ռուսաստանի ողջ շրջագծով այդ ներկայացման մնացած բոլոր «դերակատար»-ների, ընդ որում, նրանցից ոմանք արդեն իշխանության ղեկին են, իսկ ոմանք նոր են պատրաստվում, բայց բոլոր այդ «հերոս»-ները լավ հայտնի են։ Ի վերջո, նրանք, ըստ էության, փորփրում են ողջ հետխորհրդային տարածքը։

«Svpressa».- Եթե զուտ տեսականորեն դիտարկենք, արդյո՞ք հնարավոր է Հայաստանի անդամակցելը ՆԱՏՕ-ին։

«Ալեքսեյ Մարտինով».- Նույնիսկ տեսականորեն անհնար է։ Երբ վերջերս խոսվում էր Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու մասին, բոլորը քաջ գիտակցում էին, որ այն երկրները, որոնք տարածքային հակամարտություններ ունեն՝ կա՛մ սառեցված, կա՛մ թեժ փուլում, չեն կարող ընդունվել դաշինք, քանի որ դա հակասում է դաշինքի կանոնադրությանը։ Սակայն, եթե հանուն Ուկրաինայի Արևմուտքը պատրաստ էր որոշակի բացառություններ անել, չնայած ի վերջո  դա էլ չեղավ, այլ միայն գազար թափահարել երեսին, ապա հանուն Հայաստանի, ոչ մի բան էլ չի լինի, և դա ինչպիսի Հայաստանի լոբբիստներ էլ լինեն ԱՄՆ-ում: Այնպես որ, այս ամենն անհեթեթություն է: Իսկ Փաշինյանին ցանկանում եմ հիշեցնել. եթե այն ժամանակ՝ 1990-ականներին, Հայաստանը չհայտնվեր ռուսական միջուկային հովանոցի տակ, ապա այսօր Հայաստան ընդհանրապես չէր լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular