Իրանից Երևան ճանապարհները չեն փակվի. Իրանցի պրոֆեսոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանը չի հանդուրժի Հայաստանի ինքնիշխանությունը խաթարելու փորձեր։ Այս մասին սոցցանցերում գրել է իրանցի պրոֆեսոր Մոհամմադ Մարանդին։
«Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության վերականգնմանը, ինչպես նաև դրա հայ քաղաքացիների իրավունքների լիարժեք հարգմանը։ Սակայն Իրանը չի հանդուրժի Հայաստանի ինքնիշխանությունը խարխլելու փորձեր։ Իրանից Երեւան ճանապարհները չեն փակվի»,- գրել է նա։