ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ․ դա հնարավոր է կանխել. Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի շուրջ մեծածավալ զինտեխնիկա ու զորք է կուտակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Գրառման ամբողջական շարունակությունը ստորև՝

Ուշագրավ է, որ այդ գործընթացներին նախորդել են մի շարք զարգացումներ, ներառյալ՝ Թուրքիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ակտիվ հանդիպումները, Իսրայելից, Չեխիայից ու Թուրքիայից սպառազինությունների ներկրման ինտենսիվացումը, հրադադարի խախտման դեպքերի կտրուկ աճը, հայկական կողմերին ուղղված կեղծ մեղադրանքները: Իսկ վերոնշյալ տեղաշարժերն ուղեկցվել են ադրբեջանական սոցցանցային տիրույթում բազմաթիվ տեսանյութերի ու ռազմաշունչ կոչերի հրապարակմամբ, ինչն ակնհայտորեն թույլատրված ու կազմակերպված էր իշխանությունների կողմից:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ՝ հընթացս փորձելով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների ու հասարակությունների վրա, ինչպես նաև ստուգել հայկական կողմերի և տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների արձագանքը: Այս իրավիճակում շատ կարևոր է, որ դիվանագիտական բոլոր գործիքակազմերը կիրառվեն հնարավոր ռազմական ագրեսիայի կանխման ուղղությամբ՝ բնականաբար, միաժամանակ հնարավորինս պատրաստվելով հավանական ագրեսիան ռազմական միջոցներով դիմակայելուն: Մեկ բան հստակ է. մինչև ռազմական գործողությունների մեկնարկի պահը հնարավոր է կանխել դրանք:

Դիվանագիտական ջանքերի արդյունավետության համար այս փուլում չորս հիմնական սկզբունք կառանձնացնեի, որոնք պետք է Հայաստանի ու Արցախի իշխանությունները հաշվի առնեն՝

  1. Հայկական կողմերը երբեք չպետք է միջազգային դերակատարների մոտ ապակառուցողական կողմի տպավորություն թողնեն՝ մշտապես բաց լինելով կառուցողական բանակցությունների ու առաջընթացի համար: Դրա համար շատ կարևոր է արդյունավետ բաց և փակ հաղորդակցությունը բոլորի հետ՝ զգույշ լինելով, որ հանկարծ երկուստեք ավելորդ ակնկալիքներ չձևավորվեն այդ հարաբերություններում և հստակորեն ներկայացնենք ու հիմնավորենք մեր դիրքորոշումները և դրանց հիմքում ընկած շահերն ու պահանջմունքները:
  2. Պետք է հատկապես այսպիսի փխրուն ժամանակահատվածներում իշխանությունները զերծ մնան մեր անվտանգային միջավայրի որևէ գործոն թուլացնելու գործողություններից: Այս պահին մեր անելիքը պետք է լինի հակառակը՝ ուժեղացնել բոլոր գործոնները և խուսափել անվտանգային վակուումի ձևավորումից, այլապես այդ վակուումը կարող է դառնալ ցնցում առաջացնող ճեղքը, որին սպասում է Ադրբեջանը: Այդ համատեքստում կարևոր սկզբունքներից է այն, որ մենք պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև հակամարտություններում ակտիվ գործիք լինելուց մյուսների դեմ, քանի որ մեր նման փոքր երկրները բավարար ռազմավարական կապիտալ չունեն գերտերությունների նույնիսկ «խանդին» դիմակայելու համար:
  3. Պետք է գտնել Ադրբեջանի այն խոցելի տեղերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կարճ ժամկետում բարձրացնել նրա թշնամական կամ նույնիսկ ապակառուցողական գործողությունների գործնական գինը: Արցախի ցեղասպանական պաշարումը և անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքների գրավումը լավագույն հիմքերն են Հայաստանի համար, որ Եվրոմիությունից ու ԱՄՆ-ից պահանջի Ադրբեջանի և նրա իշխանությունների ու տարբեր հանցագործություններ կատարած անձանց դեմ պատժամիջոցների կիրառում: Կարծում եմ՝ Հայաստանը շատ է հապաղել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն իր արտաքին քաղաքական օրակարգ մտցնելու հարցում, ինչի հետևանքով Ադրբեջանը լրիվությամբ մարսել է սեպտեմբերյան ագրեսիան ու ՀՀ տարածքների շարունակական օկուպացիան, իսկ հիմա էլ շարունակում է մարսել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը: Քանի դեռ Հայաստանը կոնկրետ գործնական ու հիմնավոր պահանջ-առաջարկներ չի ներկայացրել իր գործընկերներին, նրանք շարունակելու են խաղալ տեխնիկական միջնորդի դեր՝ մոռանալով միջազգային անվտանգության ու խաղաղության պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման հարցում իրենց պարտավորությունները: Իհարկե, Ռուսաստանի, Իրանի և այլ դերակատարների հետ հարաբերությունների միջոցով նույնպես կարելի է զգալիորեն բարձրացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների գինը և դրանով զսպել նրան, բայց այդ հարաբերությունները պետք է անպայմանորեն հաշվի առնեն նաև նախորդ երկու սկզբունքները:
  4. Անշուշտ, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի զսպման գլխավոր գործոններից մեկը Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի դիմադրելու կարողությունն է: Մենք որքան ավելի պատրաստ լինենք հնարավոր ռազմական ագրեսիայի գինը բարձրացնելու նաև ռազմական միջոցներով, Ադրբեջանի իշխանություններն այնքան ավելի դժվարությամբ կկայացնեն Արցախի ու Հայաստանի վրա հարձակվելու որոշումը:

Վերջում հիշեցնեմ, որ մենք պատերազմ չենք ուզում և մշտապես պատրաստ ենք խաղաղ բանակցություններով կարգավորելու հակամարտությունները, սակայն դա չի կարող լինել «խաղաղ միջոցներով» մեր ժողովրդին ցեղասպանելու և այլ ծանր հանցագործությունների պայմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular