ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. ԱՄՆ դեսպանատուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», - հայտարարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Ազատության» հարցմանն ի պատասխան:

Արձագանքելով հարցին՝ «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե՞ էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում անցկացված զորավարժությունները չհաշված», դեսպանությունը նաև ընդգծում է. - «Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»:

Պաշտոնական Երևանը նախօրեին հաղորդեց սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք «Արծիվ գործընկեր 2023» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որոնց կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Այդուհանդերձ, առաջիկա զորավարժությունների մասին տեղեկությունը հարուցել է պաշտոնական Մոսկվայի մտահոգությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular