ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանից կախվածությունը ռազմավարական սխալ է եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը La Reppublica-ին տված հարցազրույցում իսկապես կարող էր ասել, որ Ռուսաստանից կախվածությունը Հայաստանի համար ռազմավարական սխալ էր,  ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Արտեմ Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին իտալական La Reppublica թերթում հրապարակվել էր Փաշինյանի հարցազրույցը, որում Հայաստանի ղեկավարը բավականին շատ խոսել է Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցության մասին։

Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել իտալական թերթի այդ հարցազրույցի վերնագրի վրա. «Անվտանգության համար Ռուսաստանից մեր կախվածությունը ռազմավարական սխալ էր. Լեռնային Ղարաբաղում շարունակվում են էթնիկ զտումները»:

«Փաստն այն է, որ տեքստում և տեսանյութում նա դա չի ասում, սակայն տեսանյութի ուշադիր դիտումը ցույց է տալիս, որ նրա խոսքերից ինչ-որ բան կտրվում է, իսկ գրավոր տարբերակում կան դատարկ արտահայտություններ և բառեր»,-  նշել է Խաչատուրյանը: Ըստ նրա, հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ պետությունների առաջին դեմքերի բոլոր հարցազրույցները մանրակրկիտ ստուգվում և զտվում են, Փաշինյանը իսկապես կարող էր ասել այն,  ինչը գրված է հոդվածի վերնագրում, և մինչ հրապարակումը պարզապես այդ միտքը վերցվել է։ «Ուրեմն, չնայած հայ հանրությանը ներկայացված տարբերակին, կարելի է ասել, որ վարչապետն իսկապես ասել է, որ անվտանգության առումով Ռուսաստանից կախվածությունը վնաս է հասցրել Հայաստանին, և դա անկախ նրանից, թե նա անձամբ է նման հերետիկոսություն հնչեցրել, թե ոչ», - եզրափակել է վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular