ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գործընթացը հեռանում է. ինչի՞ կհանգեցնի Ղարաբաղի նախագահի հրաժարականը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում (ԼՂՀ) հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է: Ալյուրի դեֆիցիտի պատճառով անգամ սովորական հացն է դարձել դեֆիցիտ, իսկ չճանաչված հանրապետության բնակիչների շրջանում սովային ուշագնացություններն ավելի հաճախակի են դարձել։ Այդ ֆոնին ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է հրաժարական տալ։ Նրա խոսքով, ներկա աշխարհաքաղաքական պայմաններում քաղաքական ճկունություն է պահանջվում: Փորձագետները կարծում են, որ այդ հրաժարականը կլինի առաջին քայլն Ադրբեջանի պահանջների կատարման, Լեռնային Ղարաբաղի կործանման ուղղությամբ։

Կովկասագետ Արթուր Աթաևն ասել է, որ Բաքուն կարող է փորձել լուծել Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերն ուժով։ «Ադրբեջանը, որպես հռետորական հնարք, խոսում է Աղդամով ճանապարհ բացելու մասին։ Կարծում եմ, որ իրականում այն ​​չի բացվելու, քանի որ երկիրը պատրաստվում է զինված սրացման։ Բաքուն նախատեսում է ջախջախել Ղարաբաղի զինված ուժերին, դատել չճանաչված հանրապետության գլխավոր ղեկավարներին և ԼՂՀ այն բնակիչներին, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներին։ Պարզ ասած մաքրել մարզի տարածքը»,- նշել է նա։

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն էլ կարծում է, որ Ադրբեջանը զերծ կմնա ուժի կիրառումից։ «Նախ, սրացմանը խոչընդոտում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ հերթին Բաքուն կարող է հասնել իր բոլոր նպատակներին նույնիսկ առանց ուժի կիրառման։ Ղարաբաղի հայերի կյանքն արդեն շատ դժվար է, և այն կարող է էլ ավելի բարդանալ։ Ճնշումները կմեծանան, հայերը ստիպված կլինեն լքել տարածաշրջանը»,- ընդգծել է զրուցակիցը։

ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Հարությունյանի հրաժարականը հուսահատության ժեստ է անվանել։ «Չճանաչված հանրապետության իշխանությունները փակուղու մեջ են: Շրջափակման խնդիրը լուծված չէ, Ստեփանակերտն արտաքին աջակցություն չի ստանում: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ պահանջում է լուծարել Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցները։ Հարությունյանի հրաժարականը կարծես քայլ է այս պահանջի կատարման ուղղությամբ»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular