ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը զորք է կուտակում սահմանին, բայց մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է, և դրա պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան շփման գծի երկայնքով։

Նա նկատեց՝ Ադրբեջանն ավելի է սրել ատելության հռետորաբանությունը։

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները ևս շարունակվում են։ Սեպտեմբերի մեկին Սոթքի հատվածում երեք հայ զինծառայող զոհվեց»,- նկատեց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի փակ լինելուն և դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամին։

«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։ Միևնույն ժամանակ վերահաստատում եմ մեր հավատարմությունը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նկատեց նա։

Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ կարևորեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։

«Մենք պատրաստակամ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular