ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մկաններն է ցուցադրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի քանի օր շարունակ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներ են։ Ի վերջո, միայն այսօր Հայաստանի գործող իշխանությունները բարեհաճել են հայտարարել, որ իրենք տեղեկացված են։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հավաքել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, հայտնել ադրբեջանական զորքերի կուտակումների մասին, ընդգծել միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունում էլ ընդունել են մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին, նարնց ևս տեղեկացրել են ադրբեջանական կուտակումների մասին։ Մի քանի օր շարունակ ադրբեջանական զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժի, նաև զորահավաքի կադրեր են տարածում, ընդ որում տեղեկատվական անվտանգության մասնագետների գնահատականով այդ կադրերը գրեթե միաժամանակ տարբեր աղբյուրներով են տարածվել բազմաթիվ օգտահաշիվներով, ինչը վկայում է, որ սա կազմակերպված և իրականացվող գործողություն է, ավելին՝ Արբեջանում չափազանց խիստ են վերաբերվում բանակի տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքին, նույնիսկ քրեական օրենսգրքով խիստ պատժի են արժանացնում, ուստի և հստակ կարելի է փաստել, որ Ադրբեջանը պետական քարոզչություն է իրականացնում՝ խուճապ տարածելով Հայաստանում և Արցախում։

Միայն երեկ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը բարեհաճել է ադրբեջանցիներին հորդորել չտարածել նման տեսանյութեր, երբ արդեն վաղուց հնարավոր բոլոր տեսանյութերը տարածվել էին նաև հայկական սեգմենտում։ Ադրբեջանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո՝ օգտվելով հայ հանրության մի հատվածի մեդիա անգրագիտությունից, ինչպես նաև գործող իշխանությունների անձեռնահասությունից և ապիկարությունից, իրենց ցանկացած նարատիվ և թեզ կարողանում են տարածել, խուճապի ենթարկել հայ հանրությանը։

Իհարկե ցանկացած պահի հնարավոր է, որ Ադրբեջանը նաև լայնածավալ կամ լոկալ մարտ սկսի, սակայն առաջին հերթին Ադրբեջանը դրանից առաջ մշակում և զոնդաժի է ենթարկում հանրությանը, իսկ մեր երկրում ո՛չ ազգային անվտանգություն կա, ո՛չ էլ համապատասխանաբար կոմպետենտ իշխանություն՝ ադրբեջանական քարոզչական հարձակումների դեմն առնելու համար։

Աշոտ Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular