ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի օրոք Հայաստանում թմրանյութերի տարածումն ահռելի չափերի է հասել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թմրաբիզնեսը վերջին շրջանում Հայաստանում ծաղկում է աննախադեպ չափերով։ Առանձնապես գաղտնիք չէ, որ իշխանության կարկառուն բազմաթիվ ներկայացուցիչներ դրանով են զբաղվում, ոչ միայն ակտիվ օգտագործում են, այլ նաև հովանավորում թմրանյութերի բիզնեսը կամ աջակցում դրանց անխափան տարածմանը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է թմրատրաֆիկի ակտիվ զոնա, միայն այս վերջին մի քանի տարում, թմրանյութերի հետ կապված բազմաթիվ սկանդալներ են եղել, չհաշված Հայաստանի տարածքով 1 տոննա կոկայինի տարանցումը, կանեփի արտադրությունը գործարկելու լոբբինգը, այլ նման երևույթներ։

Այսօր էլ լուրջ կասկածներ կան, որ գործող վարչախմբում բազմաթիվ պաշտոնյաներ միշտ չէ, որ ադեկվատ վիճակում են, նույնիսկ խորհրդարանում որոշների ելույթներից կարելի է տպավորություն ստանալ, որ նրանք գտնվում են ազդեցության տակ։ Օրեր առաջ էլ «Քաղպայմանագրի» գրասենյակներից մեկի դիմաց ներարկիչներ և թմրանյութերի օգտագործման այլ հետքեր էին գտել։ Մեր տեղեկություններով՝ շուտով քաղաքական մի շարք ուժեր, նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու, որպեսզի տարբեր ընտրություններում թեկնածուները, կամ էլ ընտրովի ու նշանակովի պաշտոնների հավակնողները պարտադիր տեղեկանք բերեն նարկոդիսպանսերից, որ իրենք թմրանյութ օգտագործողներ չեն։

Հայաստանում թմրամոլության դեմ պայքարը պետք է սկսել վերևներից։ Շատերի ելույթները դիտելիս առցանց, կամ առանց մոնտաժի միշտ էլ կասկած կա, որ որոշ պաշտոնյաներ, այսօր էլ Երևանի ավագանու ընտրությունների որոշ թեկնածուներ գտնվում են ազդեցության տակ, լավագույն դեպքում ալկոհոլի, վատագույն դեպքում՝ թմրանյութերի։ Յուրաքանչյուր թմրաբան, նույնիսկ արտաքին տեսքից դատելով, կարող է հստակ ասել՝ օգտագործել է արդյոք տվյալ անձը թմրանյութ, թե՝ ոչ, իսկ հաշվի առնելով, թե թմրանյութն ինչպիսի վնասակար և կործանարար ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա և պետության, հարկավոր է նշել, որ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր և տեղին կարող է լինել։ Թմրամոլությունը Հայաստանում ազգային անվտանգության սպառնալիք է դարձել։

Կարեն Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular