ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ Շիրակի մարզում. քոլեջի ուսանողը 7-ամյա տղային...
ԻՐԱՎՈՒՆՔՀայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել մարզի գյուղերից մեկի բնակչի բողոքի հիման վրա:
30-ամյա բնակիչը դիմել է ոստիկանություն, որ 2016 թ.-ի դեկտեմբերից մինչև սույն թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի 17-ամյա բնակիչը, ով Շիրակի մարզում գործող քոլեջներից մեկի ուսանող է՝ իր 7-ամյա տղային պարբերաբար համոզելով և խաբելով՝ տարել է իրենց տուն, որտեղ անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել և ամեն անգամ սպառնացել է երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որևէ մեկին չհայտնի, հակառակ դեպքում՝ վատ կլինի նրա համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: