ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման հարցն այս պահին չի քննարկվում․ Բորել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու հարցը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։

«2022 թվականի հուլիսի 18-ին ԵՄ էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման շրջանակներում Ադրբեջանի հետ ստորագրված «էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին» հուշագրի սառեցումն այս պահին չի քննարկվում։ Դրա հետ մեկտեղ ԵՄ շարունակում է բացատրել Բաքվին Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար կացության խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը», - նշում է Բորելը՝ հավելելով, - «Այս խնդրի համարժեք լուծման բացակայությունը կարող է գործնական ազդեցություն ունենալ Ադրբեջանի՝ ԵՄ հետ ունեցած հարաբերությունների վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular