ԱՀ ԱԺ 4 խմբակցություն նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Շահրամանյանին․ «Լուրեր»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՀ խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ «Ազատ հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինքը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Արդարությունը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին:
Անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունից «Լուրերին» փոխանցել են, որ իրենց թեկնածուի անունը կհրապարակեն վաղը:
ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ իր վերջին հրամանագրով պետնախարար էր նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նրան տալով լայն լիազորություններ։