ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագծի ընդունումը կնպաստի բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նկատմամբ հանրային և վարչական պատասխանատվության բարձրացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագիծը մշակվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական եւ հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 94 եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափը խստացնել, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կրկին կկատարվի վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ստացվել են խմբագրական բնույթի մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular