Կրեմլի պետական նվագախումբը Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով նոր համերգաշրջան կբացի
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Հայ ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Կրեմլի պետական նվագախմբի կատարմամբ, որը Կոնսերվատորիայի մեծ դահլիճում նոր համերգաշրջանը կբացի սեպտեմբերի 26-ի ելույթով։
Росийская Газета-ի փոխանցմամբ՝ երեկոյի ծրագրում կհնչեն Սպարտակի և Ֆրիգիայի Ադաջիոն «Սպարտակ» բալետից:
Խաչատրյանի Ջութակի կոնցերտի մենակատարը կկատարի նվագախմբի նվագակցող, միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր, ջութակահար Կոնստանտին Կազնաչեևը։