Երբ զբոսայգիներում շատանում են կոմերցիոն տարածքները, այգին վերածվում է սուպերմարկետի կամ ռեստորանի. Փաշինյանը՝ Աշոցքում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ է Աշոցք համայնքի պուրակի կառուցումը, աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 121 մլն դրամ է, որի 45%-ը հատկացվել է պետբյուջեից:
Աշոցքում, ընդհանուր առմամբ, այս տարի իրականացվում են 300 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր:
Փաշինյանը նշեց. «Այստեղ կարեւոր է, որ բուն պուրակի տարածքում կոմերցիոն բաներ կամ չլինեն, կամ եթե կա, համայնքը դրանից շատ մեծ եկամուտ պետք է ունենա: Կոմերցիոն տարածքները թող կողքը լինեն, իսկ այստեղ միայն մարդկանց համար լինի: Որովհետեւ երբ շատանում են կոմերցիոն տարածքները զբոսայգիներում, զբոսայգին վերածվում է սուպերմարկետի կամ ռեստորանի: Այստեղ բիզնես էլ պետք է զարգանա, բայց ոչ զբոսայգու հաշվին»: