ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կովկասագետ Կռիլովը Հայաստանին հիշեցրել է Վրաստանի ճակատագրի մասին, որպես ՆԱՏՕ-ի խամաճիկի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Osnmedia.ru–ն գրում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այս մասին նա գրել է իր X (նախկին Twitter) օգտահաշվում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Osnmedia–ի թղթակիցը դիմել է Կովկասյան հետազոտությունների գիտական ​​ընկերության նախագահ և ՌԴ ԳԱ Միջազգային հարաբերությունների համաշխարհային տնտեսության ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կռիլովին պարզելու, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդամակցելը համահունչ է հայ ազգի շահերին։

«Նման կոչերը մաս են կազմում կոլեկտիվ Արևմուտքի և Կովկասում նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ մղվող քարոզչական պատերազմի,- ասել է փորձագետը, - կարգախոսներ, որոնք կոչ են անում տարածաշրջանի այս կամ այն ​​երկրին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին արդեն իսկ հնչել են Վրաստանի հասցեին։ Բայց Թբիլիսին արդեն հասցրել է համոզվել, որ ՆԱՏՕ-ի դռները փակ են իր համար, և դա որքան էլ հավատարմորեն ծառայի Վաշինգտոնին։ Ակնհայտորեն, նույն ճանապարհն այժմ առաջարկվում է Երևանի համար»։

Ըստ հրապարակման զրուցակցի Հայաստանին իրականում առաջարկվել է խզել հարաբերությունները Մոսկվայի հետ և տարածաշրջանում ռուս խաղաղապահներին փոխարինել ՆԱՏՕ-ի զորքերով։ «Հարկ է նշել, որ վերը նշված ամեն ինչ ակնհայտորեն հակասում են հայ ժողովրդի շահերին,- ընդգծել է Կռիլովը,– միևնույն ժամանակ, ինչպես արդեն տեսել ենք, հետխորհրդային տարածքում շատ են ռեժիմները, որոնց առաջնորդները առաջնորդվում են բացառապես անձնական, այլ ոչ թե ազգային շահերով»:

Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն ողբերգական փորձ ունի, երբ հավատացել է Արևմուտքի անվտանգության երաշխիքներին։ «Ժամանակին նման պետություն է եղել՝ Կիլիկյան Հայաստանը, որի բնակիչներին Հայոց ցեղասպանությունից հետո ֆրանսիացիները խոստացել էին պաշտպանել,- ասել է փորձագետը, - մարդիկ վերադարձել են իրենց հայրենի հողերը, իսկ հետո նրանց «հովանավորները» պարզապես հեռացել են ոչ մի կերպ չզգուշացնելով իրենց խնամակալներին։ Արդյունքում հերթական կոտորածն է տեղի ունեցել, բազմաթիվ հայեր են զոհվել։ Ուրեմն այդ ժողովուրդը պետք է հիշի իր պատմությունը, որպեսզի նորից ազգային աղետ չապրի»։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ էր անվանել անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը։ Նրա խոսքով երկիրն արդեն կարողացել է ճաշակել այս քաղաքականության «դառը պտուղները»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular