ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» ագրեսիվ վարքը սրվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին օրերի ագրեսիվ վարքը վկայում է, որ այդ կուսակցությունում արդեն իրենք էլ չեն հավատում հաղթանակին և փորձում են կռիվներ սադրելով, ահաբեկելով քաղաքական ընդդիմախոսներին զավթել իշխանությունը Երևանում։

Վերջին մի քանի օրվա ընթացքում առնվազն մի քանի դեպքեր են եղել, երբ ՔՊ-ական ակտիվը հարձակում է գործել ընդդիմախոսների վրա։ Մալաթիայում ոստիկանությունը տասնյակ մարդկանց է տեղափոխել ոստիկանության բաժիններ, ընդ որում ակնհայտ է, որ իրավապահներին հստակ հրահանգ է տրված պատժել բոլորին, ովքեր փորձում են ընդդիմանալ և իրենց ձայնը բարձրացնել։

Երեկ էլ, երբ ջուր էին լցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վրա, նա պարզապես տեսախցիկների առաջ ոստիկաններին հրահանգում էր պատժել իր բողոքի ձայնը բարձրացրած կնոջը։ «Քաղպայմանագրի» ագրեսիան դրսևորվում է ոչ միայն փողոցում մարդկանց հետ ձեռնամարտերով, այլ նաև սոցիալական ցանցերում և մամուլում։

Ակնհայտորեն վերջին շրջանում ՔՊ ներկայացուցիչներն այլևս ձևակերպումների վրա մտածելու ջանքեր չեն գործադրում, անվանարկում, վիրավորում և վարկաբեկում են։ Տասնյակ ֆեսբուքյան էջեր, որոնք նախկինում ակտիվ չեն եղել, այս օրերին հստակ հակաքարոզչություն են իրականացնում Տիգրան Ավինյանի մրցակիցների հասցեին։ Թերևս հրապարակվող հարցումները վկայում են, որ «Քաղպայմանագիրը» լուրջ խնդիրներ է ունենալու Երևանի ավագանու ընտրություններում, անգամ եթե վարչական ռեսուրս կիրառի, կամ ընտրակաշառք բաժանի, ուստի և չենք բացառում, որ մինչև ընտրությունները կռիվներն ու ծեծն ավելանան, իսկ ընտրությունների օրն ականատես լինենք ընտրատուփեր գողանալու կամ վառելու դեպքերի։ 

Գայանե Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular