ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական ենթամշակույթը ընդդեմ դատախազության. Կալանավորները բունտ են անելու. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալների եւ կալանավորների շրջանում նոր բունտ է հասունանում։ Կալանավորները հրաժարվում են գնալ դատարան։ 

Բանն այն է, որ Գլխավոր  դատախազությունը  պարտադրում է, որ դատապարտյալները հատուկ նախատեսված  համազգեստը հագնեն ու նոր ներկայանան դատարաններ՝ իրենց գործերով նիստերին մասնակցելու, սակայն վերջիններս հրաժարվում են  կրել նախատեսված հագուստը ու չեն ներկայանում դատական նիստերին:

«Ժողովուրդ» օրաթերթը, իրավիճակով պայմանավորված, դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, գրություն է հասցեագրել ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատարին: 

Վարչության պետը գրությամբ բարձրացրել է 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացած դատական նիստին ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը (նիստի ընթացքում քննվել է դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ պետի որոշումը): 

Բացի սպորտային հագուստով դատական նիստին ներկայանալուց, դատապարտյալը հայտարարել է, որ ինքն ընդունում է քրեական ենթամշակույթը եւ շարունակելու է ընդունել: 

Նշենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 111-րդ կետի համաձայն՝ դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով, որը կրում են պատժի ողջ ընթացքում՝ որոշակի բացառություններով: Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, ապահովում է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում իրավական ակտերի պահանջների միատեսակ կիրառությունը:

Դատապարտյալի կողմից դատարան սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը հիմք ընդունելով՝ վարչության պետը ՔԿԾ պետի պաշտոնակատարին ուղղված գրությամբ առաջարկել է պարզել դատապարտյալին միասնական նմուշի համազգեստ հատկացված լինելու եւ քրեական ենթամշակույթն ընդունելու հանգամանքները»:

Այսինքն՝ կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող անձն իր վարմունքով ստիպել է ողջ համակարգի համար  խաղի նոր կանոն սահմանել: Տեսնենք՝ արդյոք քաղաքական բանտարկյալներին եւս դա կվերաբերի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular