ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է խոշորածավալ հարձակման. Արմեն Այվազյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է խոշորածավալ հարձակման. կատարվում են պահեստազորայինների մոբիլիզացիա, զինամթերքի մեծածավալ գնումներ, ամրաշինությունների և ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զորքերի կուտակումներ և առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանություն և քարոզչություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

«ՀՀ և Արցախի շուրջ ներկա իրավիճակի հիմնական ուրվագծերն այսպիսին են։  Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է խոշորածավալ հարձակման. կատարվում են պահեստազորայինների մոբիլիզացիա, զինամթերքի մեծածավալ գնումներ, ամրաշինությունների և ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զորքերի կուտակումներ և առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանություն և քարոզչություն։

Իսրայելի և Թուրքիայի միջոցով Արևմուտքը անթաքույց զինում է Ադրբեջանին՝ միաժամանակ ապակողմնորոշիչ և անատամ հայտարարություններ անելով Արցախն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան թափանցիկորեն ակնարկում է, որ ՌԴ դաշնակից Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումն իրեն քիչ է վերաբերում և իր կողմից որևէ հակահարվածի չի արժանանալու։

Իսկ թե ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը երկրի պաշտպանունակության մակարդակը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ՝ բոլորովին պարզ չէ։ Համենայն դեպս, այս «լինել, թե չլինելու» պահին մեծաքանակ աշխարհազոր այդպես էլ չի ձևավորվել, տաղանդավոր հրամանատարներից ոմանք բանտում են (գեներալ Յուրի Խաչատուրով, գնդապետ Նորայր Ասլանյան), Երևանում և շրջաններումտոտալ համերգացավ է, ԶԼՄ-ները գործում են սովորական ռեժիմով, իբր ամեն ինչ նորմալ է։

Իրականում այս օրհասական պահին հայ ժողովրդին, փաստորեն, զրկել են իր բոլոր ուժերը մոբիլիզացնելու և համընդհանուր ինքնապաշտպանություն ծավալել հնարավորությունից։ Կհաջողվի՞ արդյոք այդ ամենն անել ընթացքում՝ պատերազմի բռնկումից հետո՝ մեծ հարց է։

Ամեն դեպքում հույսը պետք է դնենք նախևառաջ ինքներս մեզ վրա»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular